-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Այսօր Menu.am-ի հիմնադիր Վահան Քերոբյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր հուլիսի 1-ից առաքման և տեղում վաճառվող սննդի հարկերի հավասարեցման մասին Հարկային Օրենսգրքի փոփոխության չեղարկմանը, որով առաքված ուտելիքը պետք է 16,67%-ով հարկվի։
Սակայն, պարզվում է, որ թյուրըմբնում է տեղի ունեցել և Վահան Քերոբյանն իր ֆեյսբուքյան էջում ուղիղ հեռարձակման միջոցով պարզաբանել է ստեղծված իրավիճակը և ներողություն խնդրել Նիկոլ Փաշինյանից թյուրըմբնման համար։ Նրա խոսքով՝ կառավարության անդամները, նույնիսկ մի քանի նախարարներ արագ արձագանքել են և հեռախոսազրույց են ունեցել, որի արդյունքում պարզ է դարձել, որ հուլիսի 1-ից Հարկային Օրենսգրքի վերոնշյալ դրույթը չի չեղարկվել, այլ հակառակը՝ մերժվել են կառավարության նիստի ընթացքում այն չեղարկելու առաջարկները։
«Ես պետք է ներողություն խնդրեմ Նիկոլ Փաշինյանից, ուզում եմ ուրախությամբ հայտնել, մեր կառավարությունը շատ զգայուն է տնտեսվարողների խնդիրների նկատմամբ։ Այսպիսի արձագանք ես կերազեի, որ տեսնեի նախորդի դեպքում։ Ուրախ եմ որ ամեն ինչ լավ ավարտվեց, ներողություն եմ խնդրում և շնորհակալ եմ ակնթարթային գործակցության համար։ Անձամբ ես խիստ ոգևորված եմ այն փոփոխություններով, որ տեղի են ունենում մեր երկրում»,-ասել է նա և իր անշահախնդիր գործակցությունն է հայտնել կառավարության անդամներին։
Վահան Քերոբյանը նաև կոչ արեց արտերկրում գտնվող մեր հայրենակիցներին վերադառնալ և Հայստանում լծվել արագ և թռիչքային զարգացմանը։
Կառավարության այսօրվա որոշման մասին
Gepostet von Vahan Kerobyan am Freitag, 15. Juni 2018
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո