-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Forbes-ի վարկանիշով Հայաստանի մայրաքաղաք Երևանը 2020 թվականի թերագնահատված ճանապարհորդական 10 ուղղություններից մեկն է:
«Չի կարելի ասել, որ այդ ուղղությունները հայտնի չեն տեղեկացված ճանապարհորդների և ուղևորների շրջանում. Նրանք պարզապես արժանի են շատ ավելի մեծ վստահության, քան ստանում են», – գրում է Forbes- ը:
Հեղինակն առաջարկում է տվյալները վերցնել Քիմ Քարդաշյանի էջից և տեղեկանալ, թե ուր գնալ և ինչ անել Երևանում։
«Երևանը երկրագնդի ամենահին բնակավայրերից է, որը հայտնի է դեպի Արարատ լեռը բացվող հիասքանչ տեսարանով: Արարատը, ինչպես նաև հայկական կոնյակն ու գինին Հայաստանի խորհրդանիշներն են: Երևանն անվանում են «վարդագույն քաղաք»՝ վարդագույն հրաբխային տուֆի պատաճառով, որի վրա են ձևավորվել նրա ճարտարապետական շինությունները», – ասվում է հոդվածում:
Ցանկում ներառված է նաև Կոլոնիա դել Սակրամենտոն՝ Ուրուգվայ, Քոն Դաօ՝ Վիետնամ, Լագոսը՝ Նիգերիան; Մոնդուլկիրի՝ Կամբոջա; Փունտա Գորդա՝ Բելիզ; Ռոտերդամ՝, Նիդեռլանդներ, Սան Անտոնիո՝ Տեխաս; Սանտիագո՝ Չիլի և Թելչ՝ Չեխիա:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո