fbpx
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Երևանի առաջատար համալսարանները կհամագործակցեն Breedge-ի հետ

Breedge հարթակը հնարավորություն է տալիս օգտատեր-համալսարաններին արդյունավետ փոխհարաբերություններ ձևավորել գործատու կազմակերպությունների հետ և տեղեկանալ աշխատանքի ընդունվող ուսանողների հաջողությունների մասին։

Breedge-ից VNews – Business & Tech-ին հայտնեցին, որ այսուհետ հայաստանյան մի քանի առաջատար բուհեր՝  Հայաստանի ամերիկյան համալսարանը, Հայաստանում ֆրանսիական համալսարանը և Երևանի Վ․Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը, կօգտվեն Breedge ստարտափի ծառայություններից, որպես կարիերայի հարթակ իրենց ուսանողների համար։

Համագործակից Համալսարանները կունենան հատուկ իրենց համար ստեղծված էջեր, որտեղից ուսանողներին հասանելի կլինի տեղեկատվություն տարբեր կազմակերպություններում պրակտիկա անցնելու հնարավորությունների և աշխատաշուկայում առկա հաստիքների մասին: Այս հարթակն իրենց թույլ կտա արդյունավետ շփման մեջ մտնել ուսանողների հետ, ինչպես նաև հետադարձ կապ ապահովել ընկերությունների հետ։

Breedge-ի տեսլականն է իրենց հարթակում միավորել բոլոր բուհերը, և կազմակերպություններին պարգևել երիտասարդ կադրեր ներգրավելու ամենադյուրին  և արագ միջոցը։ Նախագծի փորձարկումն արդեն մեկնարկել է 3 բուհերում, սակայն շուտով չի բացառվում այլ առաջատար բուհերի ընդգրկումը հարթակում։

Այսօր Breedge կայքը բաց է հայաստանյան բոլոր ուսանողների համար։

Հարթակը միաժամանակ լուծում է մի քանի խնդիր։ Այն ուսանողների համար  հնարավորություն է ընձեռում առցանց անհատական էջ ստեղծելու, որի ձևաչափը Breedge-ը ձևավորել է Հայաստանի առաջատար Մարդկային Ռեսուրսների մասնագետների աջակցությամբ։ Ուսանողն իր էջը ստեղծելուց հետո կարող է դիմել տարբեր հասանելի հաստիքների, որոնք տրամադրվում են ինչպես համալսարանների, այնպես էլ Breedge-ի գործընկեր 130-ից ավել օգտատեր-կազմակերպությունների կողմից, որոնց շարքում են Philip Morris Armenia, Tumo Center for Creative Technologies, Enterprise Incubator Foundation (EIF), Vineti և այլն։

«Համալսարանի օգտատերերն ուղղակի կարող են ներմուծել հաստիքներ, և մեր հարթակի խելացի համակարգը կթիրախավորի և անհատականացված նամակներով կհրավիրի հաստիքին ամենահամապատասխան ուսանողներին», – նշեց Breedge-ի համահիմնադիր Վահան Մելքոնյանը։

Նշենք, որ Breedge հարթակը ակտիվ գործածվում է շուրջ մեկ տարի։ Այս պահին այն համախմբում է ավելի քան 3000 գրանցված ուսանողի, 130 օգտատեր-կազմակերպությունների և գրանցել է 210-ից ավել հաջողության դեպքեր։


Himnark-ը նոր ներդրում է ստացել Հայաստանի բիզնես հրեշտակներից (տեսանյութ)

ConnectIT նախագիծը կնպաստի Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը

BANA-ի ներդրողները փակ հանդիպում են ունեցել ստարտափների հետ

#SSS19. Սևան Ստարտափ Սամմիթի հաջողակ ստարտափները (տեսանյութ)

Հայկական Lucky Carrot-ը մշակել է նոր գործառույթ, որը կբարձրացնի աշխատակիցների մոտիվացիան

Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբը ներդրում է կատարել 2 հայկական ստարտափում

Հայկական 2Hz-ի Krisp համակարգը ներդրվել է «Ռոստելեկոմ»-ի զանգերի կենտրոնում

10Web-ը մշակում է նոր լուծում, որը AI-ի միջոցով կավտոմատացնի վեբ-կայքեր պատրաստելը (տեսանյութ)

Հայկական Evi հավելվածը թույլ է տալիս սնվել զեղչված գներով

Pinngle մեսինջերը $12 մլն ներդրում է ստացել

Repat Start Up-ն օգնում է հայրենադարձներին իրականացնել իրենց գաղափարները (տեսանյութ)

Founder Institute Yerevan․ նոր ծրագրեր ու հնարավորություններ (տեսանյութ)

Նորաստեղծ ՏՏ ընկերությունների հարկային արտոնություններից օգտվելու ժամկետը երկարաձգվեց

Օտարերկյա ՏՏ ընկերությունները հարկային արտոնություն չեն ստանա

Forest Guard-ը Գլոբալ Ձեռնարկատիրական Կոնգրեսի մրցույթի եզրափակչում է. Սվետլանա Ջաղացպանյան

Հայկական 2Hz-ի բացառիկ լուծումը կներկայացվի NVIDIA GTC 2019 համաժողովում