Երևանն ապրելու համար տարածաշրջանում ամենաթանկ քաղաքներից մեկն է - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Երևանն ապրելու համար տարածաշրջանում ամենաթանկ քաղաքներից մեկն է

yerevan - Երևանն ապրելու համար տարածաշրջանում ամենաթանկ քաղաքներից մեկն է

Numbeo հարթակի տվյալների համաձայն՝  Հայաստանը տարածաշրջանում ամենաթանկ երկիրն է ապրելու համար։ Եթե համեմատենք հարևան երկրների ցուցանիշների հետ, ապա ստացվում է հետևյալ պատկերը․

Երևանում ապրուստի ցուցանիշը կազմում է 32․63, հարևան Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում՝ 28․47, Բաքվի ցուցանիշը 29,69-ն է, Անկարայում՝ 34,29։

yerevan cost of living 960x455 - Երևանն ապրելու համար տարածաշրջանում ամենաթանկ քաղաքներից մեկն է

Ամենաթանկ քաղաքներից մեկն աշխարհում Նյու Յորքն է (100), Տոկիոն նույնպես մատչելի քաղաքների շարքում չէ (88,45)։

da 1 960x368 - Երևանն ապրելու համար տարածաշրջանում ամենաթանկ քաղաքներից մեկն է

Numbeo-ն աշխարհի ամենախոշոր տվյալների բազան է աշխարհի քաղաքների ու երկրների մասին, որտեղ ներկայացված է թարմ տեղեկատվություն աշխարհում կյանքի ու կենսակերպի պայմանների մասին՝ ներառյալ ապրուստի արժեքի, բնակարանների, առողջապահության, երևեկության, հանցավորության և օդի աղտոտվածության ցուցանիշները։ Տվյալները թարմացվում են օգտատերերի կողմից։

Ցուցանիշների ամբողջական ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ։