«Երևան Պլազա» բիզնես կենտրոնը նշեց իր տասնամյակը (տեսանյութ) - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

«Երևան Պլազա» բիզնես կենտրոնը նշեց իր տասնամյակը (տեսանյութ)

Հունվարի 30-ին կայացավ «Երևան Պլազա» բիզնես կենտրոնի տասնամյակին նվիրված միջոցառումը։ Բիզնես կենտրոնը առաջին «Ա» դասի բիզնես կենտրոն է Հայաստանում, որը հագեցած է առաջավոր ինժեներական համակարգով և «ինտելեկտուալ շենք» տեխնոլոգիայով, այն ապահովում է մաքսիմալ հարմարավետություն ու անվտանգություն: Երեկոյի ընթացքում բարձր տրամադրությունը ապահովեցին By The Way երաժշտական բենդը, «ԱրմՔոմեդի» հաղորդաշարի հաղորդավարներ Սերգեյն ու Նարեկը։

Բիզնես-կենտրոնի տնօրեն Արմեն Վարդերեսյանի խոսքով՝ տասը տարիների ընթացքում իրենց հաջողության գաղտնիքը կայանում է գործընկերների համար լավագույն պայմաններն ապահովելն ու հաճախորդամետ մոտեցումը։ «Երևան Պլազայում» ներկայումս գործում է մոտ 14 ընկերություն, այդ թվում նաև ստարտափներ։ Առաջիկա ծրագրերում են առավել հարմարավետ պայմանների ստեղծումը և նորարարական լուծումների կիրառումը։ Միջոցառման այլ մանրամասերը՝ տեսանյութում․