Թիվ 200 հիմնական դպրոցի «Արմաթ»-ը համալրվել է FabPro1000 պրոֆեսիոնալ եռաչափ տպիչով - VNews

Թիվ 200 հիմնական դպրոցի «Արմաթ»-ը համալրվել է FabPro1000 պրոֆեսիոնալ եռաչափ տպիչով

Երևանի թիվ 200 հիմնական դպրոցի «Արմաթ» ինժեներական լաբորատորիան համալրվել է 3D Systems ամերիկյան արտադրության FabPro 1000 բացառիկ տպիչով: Նորարարական այս տպիչն առանձնահատուկ է ինժեներական նորագույն լուծումներով և ճշգրիտ մեխանիզմով: Այս սարքով մոդելավորվող և տպվող դետալները կիրառվում են ռազմական, առողջապահության, տրանսպորտի, ժամանցային և այլ ոլորտներում՝ պրոդուկտների նախագծման և արտադրության համար:

Թիվ 200 հիմնական դպրոցի «Արմաթ» խմբակին 3D Systems ամերիկյան արտադրության FabPro 1000 տպիչը նվիրել է բարերար Սամվել Բեկյանը, ում որդին սովորում է միևնույն դպրոցում:

Սամվել Բեկյանը հանդիսանում է Բենիլյուքս (Բելգիա, Նիդերլանդներ, Լյուքսեմբուրգ) երկրներում նաև 3D Supply Management 3D Systems ընկերության պաշտոնական ներկայացուցիչը: «Այս տպիչի առանձնահատկությունն այն է, որ դպրոցականները կարտադրեն գերճշգրիտ տվյալներով դետալներ ու կաշխատեն արդեն առավել բարդ պրոյեկտների վրա»,-  նշում է նա:

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը նշում է, – «Մեզ համար առանցքային նշանակություն ունի նորարարական կրթության բարձր որակի ապահովումն ու դպրոցականներին մշտապես արդի գիտելիք և տեխնոլոգիաներ տրամադրելը: Ուրախ ենք ձեռք բերել նոր գործընկեր, ում շնորհիվ այս դպրոցի արմաթցիները կաշխատեն բարձրակարգ և պրոֆեսիոնալ եռաչափ տպիչի վրա՝ լուծելով արդի և բարդ խնդիրներ»:

«Արմաթ» կատարած այցի շրջանակում ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, ԱՏՁՄ ղեկավարները և այլ հյուրեր  ծանոթացել են նաև արմաթցի սաների ստեղծած ծրագրերին, եռաչափ մոդելավորմամբ ստեղծված պրոդուկտներին:

Թիվ 200 հիմնական դպրոցում «Արմաթ» լաբորատորիան ստեղծվել է դպրոցի կողմից՝ սեփական ֆինանսական միջոցներով: Մեկ տարվա ընթացքում խմբակի սաները հասցրել են ստանալ լիարժեք գիտելիք և ցուցաբերել բարձր առաջադիմություն՝ ԱՏՁՄ-ի հեղինակային և խրախուսական մրցույթների ընթացքում:


«Արմաթը» դիմավահաններ է տրամադրել շուրջ 50 բուժհաստատության

Այլ երկրներ օգտագործում են այն մոդելը, որը մշակվել է Հայաստանում. Կարեն Վարդանյան

«Արմաթը»՝ Հարավային Ասիայի խոշորագույն տեխնոլոգիական ցուցահանդեսում

Փետրվարին կբացվի առաջին «Արմաթ» լաբորատորիան Հնդկաստանում

Աղվերանում կայացել է «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումը

Նոր իրավիճակը նոր ռազմավարություն է պահանջում. Կարեն Վարդանյան

Շիրակի մարզի բոլոր դպրոցներում կան «Արմաթ» լաբորատորիաներ

Վերջին հինգ օրում բացվել է 57 «Արմաթ» լաբորատորիա

BIF 2019. Դիլիջանում անցկացվեց 7-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումը

BIF 2019-ը արդյունաբերական հեղափոխության ինովացիոն ուղիներին նվիրված կլինի

41 թիմ կպայքարի Robotex Armenia-ի գլխավոր մրցանակի համար

Robotex միջազգային մրցույթը Երևանում տեղի կունենա նոյեմբերի 9-ին

Արմաթն ամփոփել է «IT շաբաթվա» նվաճումները

Ամփոփվել են հոբելյանական 15-րդ ԴիջիԹեքի արդյունքները

Google-ը WCIT 2019-ի 15 տոմս է նվիրում Հայաստանի ուսանողներին, ԱՏՁՄ-ն կրկնապատկում է թիվը

ՏՏ համաշխարհային կոնգրեսի պատվիրակները պարբերաբար կայցելեն ԴիջիԹեք