Թուրքիան մտադիր է տիեզերք ուղարկել սեփական տիեզերագնացի - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Թուրքիան մտադիր է տիեզերք ուղարկել սեփական տիեզերագնացի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է  է, որ իրենք արդեն սկսել են սեփական արբանյակներ տիեզերք ուղարկելու նախագծի աշխատանքները։ Էրդողանը երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ընթացում վստահություն է հայտնել առ այն, որ թուրք երիտասարդությունն իր նախաձեռնողականությամբ կնպաստի ծրագրի հաջողությանը։

«Աշխատանքներն արդեն սկսված են, գործընթացը մեկնարկել է։ Գուցեև հենց ձեր՝ մեր երիտասարդների շնորհիվ մենք կհասնենք մի կետի, որ կարողանանք արդեն տիեզերագնաց ուղարկել տիեզերք»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ Թուրքիան արդեն արբանյակների արձակումներ է իրականացնում, որոնք անհրաժեշտ են գիտական նպատակներով, եւ ծրագրում է ժամանակի ընթացքում մարդ ուղարկել տիեզերք, սակայն կոնկրետ ժամկետներ չի նշել: