Թոփ 10 բեկումնային տեխնոլոգիաները՝ ըստ Բիլ Գեյթսի - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Թոփ 10 բեկումնային տեխնոլոգիաները՝ ըստ Բիլ Գեյթսի

aed46cc7 3f70 4cb0 8125 031f5aea549f - Թոփ 10 բեկումնային տեխնոլոգիաները՝ ըստ Բիլ Գեյթսի

Ամեն տարի MIT Technology Review-ն հրապարակում է տարվա բեկումնային տեխնոլոգիաների վարկանիշային տասնյակը։ 2019թ․ այս վարկանիշը կազմել է միլիարդեր Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը։ Քաղցկեղի անհատականացված «պատվաստանյութից» մինչև արհեստական միս․ առաջիկա ամիսներին աշխարհում սպասվում են ռադիիկալ փոփոխություններ, կարծում է Բիլ Գեյթսը։ Ներկայացնում ենք շրջադարձային տեխնոլոգիաների նրա թոփ տասնյակը։

Ճկուն ռոբոտներ

Ժամանակակից արտադարական ռոբոտները դեռ զիջում են մարդկանց իրենց ճկունությամբ։ Խելացի ռոբոռները դեռևս չեն կարող իրերն ու երևույթներն ընկալել այնպես, ինչպես մարդը։ Սակայն սարքավորումներն աստիճանաբար էլ ավելի «խելացի» են դառնում, դրանք արդեն կարողնաում են սովորել սեփական սխալների վրա։ Գեյթսի կարծիքով՝ ռոբոտների ընդլայնված ներգրավումը 3-5 տարի կտևի։

Ատոմային էներգիայի նոր դարաշրջան

4-րդ սերնդի միջուկային համակարգերը, մոդուլային ատոմակայանները, ջերմային ռեակտորները մոտ ապագայում մեծ փոփոխությունների են ենթարկվելու։ Ատոմային էներգիայի ոլորտի շրջադարձային տեխնոլոգիաներն արդեն իսկ մշակվում են, օրինակ՝ NuScale ստարտաթը մշակում է ավելի փոքր ռեակտորների մոդելներ, որոնք թույլ են տալիս կրճատել ծախսերը՝ միևնույն ժամանակ նվազեցնելով ռիսկերը:

Վաղաժամ ծնունդների կանխատեսում

Ամեն տարի 15 մլն․ երեխա ծնվում է վաղաժամ, ինչն էլ վաղ հասակում մահացության պատճառ է հանդիսանում։ Գեյթսը վստահ է՝ արդեն 5 տարուց հղիները կարող են արյան անալիզի միջոցով նախապես տեղեկանալ վաղաժամ ծննդաբերության ռիսկի մասին։

Հաբի տեսքով «խելացի» զոնդ

Հաբի տեսքով փոքրիկ սարքավորումը ապագայում կկարողանա ներքին օրգանների նկարներ անել՝ առանց անզգայացման և էնդոսկոպի տեղադրման։ Այս պրոցեդուրան արդեն ծերերի հետ անցկացվում է և գուցե այս տարի երեխաների հետ նույնպես անցկացվի։ Տեխնոլոգիան թույլ կտա ի հայտ բերել քիչ հայտնի հիվանդությունը, օրինակ՝ անոթային դիսֆունկցիան։

Քաղցկեղի անհատականացված «պատվաստանյութ»

Գիտնականները մշակում են քաղցկեղի բուժման նոր մեթոդ, որի շնորհիվ օրգանիզմում հնարավոր կլինի գործարկել քաղցկեղի բջիջները ոչնչացնող գործընթաց, սակայն առողջ բջիջներն այդ ընթացքում չեն վնասվի, ինչը կարող է փոխարինել ավանդական քիմիաթերապիաներին։

Արհեստական մսից կոտլետներ

Վերջրես վերլուծաբաններ հաշվարկել էին, որ մսի արտադրության ընթացքում արհեստական ճանապարհով միս ստանալիս 7% պակաս արտանետումներ են լինում, քան սովորական տավարի ստացման ժամանակ: Վտանգ կա, որ սա միայն կխորացնի գլոբալ տաքացումը: Beyond Meat և Impossible Foods ընկերություններն սննդամթերքների ապագան ապավինում են բուսական այլընտրանքներին, ինչն էլ դուր է գալիս Բիլ Գեյթսին, ով ներդրումներ է կատարել այդ ընկերություններում։

CO2-ի կառավարում

Ածխաթթու գազից օդի մաքրումը կդառնա գլխավոր միջոցը ապագայում կլիմայական աղետից խուսափելու համար, կարծում է Microsoft-ի հիմնադիրը։ Այս հարցով զբաղվում են Carbon Engineering, Climeworks և Global Thermostat ընկերությունները, որոնք առաջարկում են կառավարել ածխածնի երկօքսիդը, որպեսզի ստանան սինթետիկ վառելիք և մեթան, ինչպես նաև CO2-ն օգտագործել գազավորված ըմպելիքների համար:

ԷԿԳ ապարանջաններ

2018թ․ Apple-ն իր «խելացի» ժամերում ավելացրեց ԷԿԳ հնարավորություն։ Այս ապարանջանները թույլ կտան մշատպես տեղեկացված լինել սրտի աշխատանքի մասին և կանխել սրտային հիվանդությունները։

«Խելացի» զուգարան

1-2 տարի հետո, Գեյթսի կանխատեսմամբ, շուկայում կհայտնվեն «խելացի» զուգարաններ, որոնք կկարողանան ավտոմատ կերպով վերամշակել արտանետումները, ինչի համար նրանց անհրաժեշտ չէ կապվել կոյուղու համակարգերին։ Միլիարդերը պատրաստ է ֆինանսավորել այս ոլորտի լավագույն նախագծերը։ Ծրագրավորողների խնդիրն է՝ մշակել առավել արդյունավետ և էժան համակարգեր, որոնք 3-րդ աշխարհի երկրների համար հասանելի կլինեն ադապտացնելու համար։

Պերճախոս AI օգնականներ

Google, Alibaba և Amazon տեխնոհսկա ընկերությունները առաջին տարին չէ, որ զբաղվում են AI օգնականների մշակմամբ ու զարգացմամբ։ Ապագայում այս խելացի օգնականները ավելի ճարտար ու պերճախոս կդառնան։ Վիրտուալ օգնականները մի քանի տարի անց կատարյալ կտիրապետեն խոսքի և ընկալման հմտություններին։