-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Համակարգչային խաղերի սիրահարները ոչ միշտ են կարողանում վայելել իրենց սիրված խաղերը: Շատերը աշխատում են, սովորում և իրենց խաղերի համար ժամանակ չի մնում: Իհարկե մենք այժմ խոսում ենք այն մարդկանց մասին, ովքեր ուղղակի սիրում են խաղալ համակարգչային խաղեր, ոչ թե գեյմերների, քանի որ իսկական գեյմերը չի սպասում, այլ միանգամից ակտիվացնում է իր «Webmoney»-ին կամ Visa քարտը:
Ամանորյա տոների ժամանակ, բոլորը ստանում են իրենց արժանի արձակուրդները: Սա հիանալի ժամանակ է համակարգչի առջև նստելու և խաղալու այն խաղերը, որոնց այդքան երկար սպասել էիր: Բոլորը զբաղված են Ամանորի նախապատրաստությամբ, իսկ դու մոնիտորի դիմաց նստած վայելում ես այն ամենը ինչ չէիր հասցրել մինչ այդ:
VivaroNews Business & Tech-ը ընտրել է լավագույն 10 խաղերը, որոնք Ձեզ կպարգևեն անմոռանալի ամանորյա հանգստյան օրեր:
Առաջին խաղը մեր ցուցակում կլինի նվիրված ձմեռային օլիմպիական խաղերին: Ubisoft ընկերությունը հայտարարել է Steep խաղի նոր թարմացման մասին: Թարմացման մեջ կլինեն նոր մարզիկներ և նոր փորձություններ: Կկարողանաք վայելել Հարավային Կորեայի սարերը՝ նոր մրցուղիներ և խաղային տեսակներ:
Հին ու լավ Counter strike-ը նույնպես ունի անակնկալ գեյմերների համար՝ նոր տարվա կապակցությամբ: Բոլոր քարտեզները կլինեն ձնով պատված և իհարկե զարդարված տոնական ոճով: Հիանալի խաղ՝ ընկերների հետ ժամանակ վատնելու Ամանորին:
Կարելի է հիշել նաև տարվա լավագույն շութերի մասին: Այն արդեն ունի բազում DLC-ներ և ձմեռային քարտեզներ: Իդեալական խաղ՝ վայելելու Ամանորը առցանց՝ ընկերների հետ և կողքից օգտվել ամանորյա սեղանի ուտելիքներից:
Ի դեպ՝ նոյեմբերին Origin-ը «Black Friday»-ի ժամանակ զեղչեր էր սահմանել և շատերը գնել են Battlefield 1 Premium Pass-ը: Իսկական ժամանակն է այն վայելելու համար:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո