Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Դուք այն մարդկանցից եք, ով անմիջապես թարմացնում է իր հեռախոսը նոր ֆլագմանների թողարկումից հետո։ Ներկայացնում ենք այս տարվա ամենասպասված 5 սմարթֆոնները, որ կցանկանաք գնել:
Այս տարվա առաջին եռամսյակում Xiaomi-ն պետք է ներկայացնի իր նոր Mi 9 ֆլագմանը։ Անցյալ տարի Mi 8 ֆլագմանը ունեցավ մեծ հաջողություն՝ ավելի քան 6 մլն․ վաճառված օրինակ, իսկ այս տարի Xiaomi-ի երկրպագուները անհամբեր սպասում են նոր մոդելին։ Ահա, թե ինչ անակնկալ է պատրաստել չինական գիգանտը․ ակնկալվում է, որ Mi 9-ը կունենա 6,4 դույմանոց AMOLED էկրան, եռակի տեսախցիկ, արագ լիցքավորում, մատնահետքի սկաներ էկրանի վրա և իհարկե Snapdragon 855 պրոցեսսոր։
Samsung-ի անցյալ տարվա ֆլագմանները տապալվեցին շուկայում, երկպագուներին դուր չեկավ S9-ը, քանի որ այն առանձնապես չէր տարբերվում S8-ից։ Samsung-ը խոստացել է ներկայացնել նորարարական սմարոֆոն՝ նվիրված Galaxy-ի շարքի 10 ամյակին։ Համացանցում արդեն առկա էին նոր մոդելների նկարները։ Կորեական կազմակերպությունը կհետևի Apple-ի օրինակին և կներկայացնի 3 սմարթֆոն՝ Samsung Galaxy S10 lite/S10/S10+։ Գլխավոր առանձնահատկությունը կլինի 5G կապը։ Նաև հնարավոր է ներկայացվի Samsung Galaxy X-ը՝ առաջին ծալվող սմարթֆոնը, բայց սա պաշտոնապես դեռ հաստատված չէ։
Թեև OnePlus 6T-ն թողարկվել է նոյեմբերին, ընկերությունը մտադրություն ունի ներկայացնել սարքին հաջորդող միանգամից 2 նոր ֆլագմաններ։ Առկա են լինելու երկու OnePlus 7․ առաջինը կստանա 5G հասանելիություն, իսկ երկորոդը՝ ոչ։
iPhone XS-ը և Max-ը տապալվեցին շուկայում։ Դրանք գրեթե չէին տարբերվում նախորդ մոդելներից, նույնիսկ նոր պրոցեսորը չարդարացրեց իրեն։ Այս երկու մոդելների վատ վաճառքների հետևանքով Apple-ն այլևս չունի 1 տրիլլիոն շուկայական արժեք։ Այսպսիով խնձորային ընկերությունը պետք է ներկայացնի ինովացիոն լուծումներ իր հաջորդ մոդելների համար, որոնք ավանդականորեն սպասվում են սեպտեմբերին։
Google Pixel 3XL-ը դարձավ տարվա հիասթափությունը։ Այդ մոդելի էկրանի կտրվածքը զբաղեցնում է մեծ տարածություն և դրա պատճառով սմարթֆոնից օգտվելն անհարմարություններ է պատճառում։ Google-ն իր ֆլագմանը սովորաբար ներկայացնում է հոկտեմբերի սկզբին։ Ֆլագմանի հետ կներկյացնվի նաև նոր Android Q օպերացիոն համակարգը։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո