fbpx
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Թռչող տաքսիներ. Alpha One-ը 2020թ. կիրականացնի իր առաջին թռչիքը

Airbus-ն իրականացրել է առաջին անօթաչու թռիչքը, որը 1 րոպեից քիչ է տևել: Սարքը ինքնուրույն կառավարվելով ամենաշատը բարձրացել է 5 մետր:

Անօդաչու տաքսու առաքելությունը կայանում է մարդկանց սպասարկման, իրերի ավեի հարմար փոխադրման, ներքաղաքային երթևեկ իրականացնելու մեջ: Հաջորդ փուլում  Vahana-ի փորձությունը լինելու է  A կետից B կետ կառավարվող թռիչքը: Airbus-ի վերջին հայտարարությամբ 2020 թվականին շուկայական ցուցակներում առկա կլինի անօդաչու տաքսու գնային տվյալը: Alpha One-ը (այսպես է կոչվում անօդաչու տաքսին) 6.2 մետր լայնություն ունի, 5.7 մետր  երկարություն, 2.8 մետր բարձրություն, 745 կգ ծանրություն:

Ընկերության ներկայացուցիչ Զեք Լոուերի խոսքերով ծրագրի նպատակն է ժամանակակից և յուրօրինակ թռիչքներ իրականացնելը՝ օգտագործելով նորարարական տեխնոլոգիաները: 2016 թվականից ծրագիրը սկսել է գործել, դրան զուգահեռ պլանավորվում է ստեղծել հատուկ թռիչքուղի, ընկերությունը ժամանակ առ ժամանակ հրապարակում է վիդեոներ և հայտարարություններ  նախագծի վերաբերյալ: