Ի՞նչ iPad գնել 2020-ին - VNews

Ի՞նչ iPad գնել 2020-ին

Ներկայացնում ենք ակտուալ մոդելների տարբերությունները և առավելությունները, ինչի շնորհիվ կարող եք ճիշտ կողմոնոշվել՝ որն ընտրել:

Ամենամատչելին. iPad 2018

  • Դիսփլեյը՝ 9,7 դյույմ
  • Պրոցեսորը՝ A10 Fusion
  • Աքսեսուարները՝ Apple Pencil 1
  • Գինը՝ սկսած $299-ից

Apple-ն արդեն հանել է արտադրությունից այս iPad-ը, բայց այն առաջվա պես կարելի է գնել խանութներից համեմատաբար մատչելի գնով: Բացի այդ, գրեթե ոչնչով չի տարբերվում 2019թ. ներկայացված iPad-ից: Աշխատում է A10 Fusion պրոցեսորով և iPadOS-ով, ինչպես նաև ունի Apple Pencil թվային գրիչ: Պլանշետը իդեալական է դպրոցականների, ուսանողների համար և բազային կարիքներով օգտատերերի համար:

Որակի և գնի հարաբերակցությամբ լավագույնը. iPad 2019

  • Դիսփլեյը՝ 10,2 դյույմ
  • Պրոցեսորը՝ A10 Fusion
  • Աքսեսուարները՝Apple Pencil 1, Smart Keyboard
  • Գինը՝ սկսած $329-ից

iPad 2018-ի երկվորյակ եղբայրն է: Այն հավաքած է նույն պլատֆորմի վրա որոշ բարելավումներով: Նախորդից գլխավոր առանձնահատկությունը դիսփլեյի մեծությունն է, ինպես նաև բացի թվային գրչից ստեղնաշար կցելու հնարավորություն ունի:

Սա նույնպես թիրախավորված է դպրոցականների, ուսանողների համար և բազային կարիքներով օգտատերերի համար

Ոսկե միջինը. iPad Air 2019

  • Դիսփլեյը՝ 10,5 դյույմ
  • Պրոցեսորը՝ A12 Bionic
  • Աքսեսուարները՝Apple Pencil 1, Smart Keyboard
  • Գինը՝ սկսած $499-ից

Նորացված iPad Air-ը ժամանակակից ու արդեն ծանոթ դիզայնով տարբերակ է, որն ունի լայն շրջանակ և Touch ID, որը փոխառված է եղել վաղ սերնդի iPad Pro-ից: Այն ունի True Tone էկրան՝ 2224×1668 պիքսել ընդլայնմամբ: Պլանշետը ստացել է A12 Bionic պրոցեսոր, ինչի շնորհիվ ապահովում է 70 տոկոս արտադրողականություն:

Սա հանդիսանում է ունիվերսալ գործիք ցանկացած առաջադրանքի համար: Այն կարող է դառնալ լավ կոմպրոմիս բոլոր նրանց համար, ովքեր չունեն հնարավորություն սովորական iPad-ի համար, բայց դրա հետ մեկտեղ անհրաժեշտություն էլ չունեն հզոր արտադրողականության Pro շարքից:

Առավելագույն հնարավորություններ. iPad Pro 2019

  • Դիսփլեյը՝ 12,9 դյույմ
  • Պրոցեսորը՝ A12Z Bionic
  • Աքսեսուարները՝Apple Pencil 2, Magic Keyboard, Smart Keyboard Folio
  • Գինը՝ սկսած $999-ից

ipad Pro-ի նոր սերունդը նման է Apple-ի թողարկած սմարթֆոններին: Նոր սարքավորումները բացառապես առանց շրջանակաների են: Նոր iPad Pro-ն զրկված է կոճակից և մատնահետքի սկաներից, փոխարենը այն ստացել է Face ID  համակարգ, որը գործում է ինչպես հորիզոնական, այնպես էլ ուղղաձիգ դիրքերում:

Սա ընկերության առաջին պլանշետն է, որ ունի USB Type-C: Նոր Apple Pencil-ը կարող է մագնիսականորեն կպչել պլանշետին և լիցքավորվել անլար եղանակով:  iPad Pro-ի թվարկված հնարավորությունները գերազանցում են շատ նոթբուքերի և այն կարելի է օգտագործել բարդ առաջադրանքների համար:


Apple-ը «կորոնավիրուսային» թարմացում ունի iPhone-ի և iPad-ի համար

Շրջանաձև և գունավոր QR կոդեր. Ինչ է ծրագրել Apple-ը

Xiaomi-ի հաջողությունը կամ այն, ինչ նույնիսկ երազում չէին տեսել Apple-ն ու Samsung-ը

Apple-ն ու Google-ը չեն կարողանա հետևել մարդկանց

Apple-ը կթողարկի iPhone SE Plus-ը ավելի ուշ, քան երնթադրվում էր

Google-ը բանկային քարտ կթողարկի

Թիմ Քուկը՝ Apple-ի ճակատագրի մասին

Apple-ը հասանելի է դարձրել մարդկանց տեղաշարժի վիճակագրությունը

Նոր iPhone-ը նման կլինի վերջին iPad-ին․ Bloomberg

Apple-ը իր սարքավորումներին նոր գործառույթ «կսովորեցնի»

Google-ը և Apple-ը կմիավորվեն կորոնավիրուսի դեմ պայքարում

iOS 14-ը նոր հնարավորություն կտա iPhone-ներին

Ինչպես դիմակը դեմքին արգելաբացել iPhone-ը Face ID-ով

Եվս մեկ «կրկնօրինակում» Apple-ից. Huawei-ն նորույթ ունի

AirPods X. նոր մանրամասներ Apple-ի անլար ականջակալներից

Apple-ը բժշկական հատուկ դիմակներ կարտադրի