Իլոն Մասկը կոչ է արել ջնջել Facebook-ը - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Իլոն Մասկը կոչ է արել ջնջել Facebook-ը

Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը հետևորդներին կոչ է արել ջնջել Facebook հավելվածը։ «Ջնջի՛ր Facebook-ը, այն ճահիճ է»,- Twitter-ում գրել է Մասկը։ Այդպես է նա արձագանքել Facebook-ի մեկ այլ քննադատ, Ալի Ջիի և Բորատայի դերերով հայտնի դերասան Սաշի Բարոն Քոհնի թվիթին։ Դերասանը հայտարարել էր, որ Ցուկերբերգի սոցանցն անհրաժեշտ է կարգավորել պետական մակարդակով։

«Մենք թույլ չենք տալիս մի մարդուն տիրապետել 2,5 մլրդ մարդու համար նախատեսված ջրին։ Մենք թույլ չենք տալիս մի մարդուն տիրապետել 2,5 մլրդ մարդու համար նախատեսված էլեկտրաէներգիային։ Ինչո՞ւ ենք մենք թույլ տալիս մի մարդուն վերահսկել տեղեկատվությունը, որը տեսնում է 2,5 մլրդ մարդ։ Facebook-ը պետք է կագավորվի իշխանությունների կողմից, ոչ թե կառավարվի կայսեր կողմից»,- իր էջում գրել է Բարոն Քոհենը։

Հետաքրքիր է, որ Facebook-ը ջնջելու անհրաժեշտության մասին գրառման նախօրեին Մասկը նաև քննադատել էր ընկերությանը պատկանող WhatsApp մեսենջերը։ Twitter-ի իր էջում միլիարդատերը հրապարակել էր այն պատկերը, թե ինչ տեսք կունենա ռոբոտացված սմայլիկը տարբեր ընկերությունների՝ Apple-ի, Google-ի, Microsoft-ի և Samsung-ի, ինչպես նաեւ WhatsApp-ի գաջեթներում։ «Վերջինը հեռախոսի անվճար կոտրելու հետ հավաքածուի մեջ է»,- կատակել էր Մասկը՝ ակնարկելով ծառայության անվտանգության բազմաթիվ խնդիրները։


Zoom-ն անվտանգ ծառայություն չէ

Facebook-ը 100 մլն դոլար կտրամադրի լրագրողներին

Facebook-ը պատմել է՝ ինչ ազդեցություն է ունեցել կորոնավիրուսը ցանցի վրա

Կդիմանա՞ն սերվերները կորոնավիրուսին. Facebook-ը պատրաստ է, Netflix-ն իջեցնում է որակը

Tesla-ի գործարանները պատրաստ են բժշկական սարքավորումներ արտադրել կորոնավիրուսով հիվանդների համար

WhatsApp-ը պատերազմ է հայտարարել կորոնավիրուսին

ԱՄՆ իշխանությունները զգուշացրել են Իլոն Մասկին

Facebook-ը սկսել է արգելափակել այս հրապարակումները

Facebook-ը 100 մլն դոլար կտրամադրի կորոնավիրուսից տուժած փոքր բիզնեսներին

Facebook-ը չեղարկել է իր ամենամյա խոշորագույն կոնֆերանսը

Գիրք, որը ոգեշնչել է Իլոն Մասկին ստեղծել SpaceX-ը

Instagram-ը սկսել է պայքարել կորոնավիրուսի դեմ

WhatsApp-ը նոր ռեկորդ է գրանցել

Google-ը կորոնավիրուսի պատճառով ժամանակավորապես փակում է իր գրասենյակները Չինաստանում

Facebook-ը խոստովանել է, որ «լրտեսում է» օգտատերերին

Amazon-ն աշխարհի ամենաթանկ բրենդն է ճանաչվել