Իլոն Մասկ VS Ռիչարդ Բրենսոն․ ինչպե՞ս են միլիարդատերերը ծրագրում գրավել տիեզերքը 2020թ․-ին - VNews

Իլոն Մասկ VS Ռիչարդ Բրենսոն․ ինչպե՞ս են միլիարդատերերը ծրագրում գրավել տիեզերքը 2020թ․-ին

Իլոն Մասկի SpaceX ընկերությունը 2020թ․ կշարունակի ստեղծել գլոբալ համացանց արբանյակային ցանցի միջոցով և ծրագրում է մասնավոր հաճախորդներին ուղարկել սուբորբիտալ չվերթների։ Իսկ Ռիչարդ Բրենսոնի Virgin Orbital ընկերությունը ծրագրում է արբանյակներ ուղարկել ոչ թե ցամաքային գործարկիչներից, այլ ինքնաթիռներից։ Այս երկու ընկերությունների համար տարին նշանավոր է լինելու։

Նոր տասնամյակի երկու տիեզերական ստարտափները՝ SpaceX-ը և Virgin Orbit-ը նպատակադրվել են հասնել բեկումնային փոփոխություններ առաջացնող նպատակների, որոնք այս բիզնեսների ապագայի համար կենսական նշանակություն ունեն։ SpaceX-ի պարագայում խոսքը գնում է գլոբալ համացանցի ապահովման մասին, իսկ Virgin Orbit-ի համար սա նշանակում է կոմերցիոն գործունեության մեկնարկ։

Հունվարի սկզբին SpaceX-ը ուղեծիր է ուղարկել 60 Starlink մինի-արբանյակներ, որոնք միացան արդեն իսկ ուղարկվածների ցանցին։ Ընկերությունը, ինչպես նշեցինք, ծրագրում է ստեղծել սեփական արբանյակային համացանցի ծառայությունը։ Ընկերությունը ցանկանում է ևս 2 Starlink արբանյակների խումբ ուղարկել դեպի ուղեծիր հունվար և փետրվար ամիսներին։ Ընկերությունը մտադիր է ինտերնետի տարիֆներ սահմանել ԱՄՆ-ի ու Կանադայի ռեգիոններում, այն բանից հետո, երբ 6-7 անգամ արբանյաների գործարկումներ կիրականացնի, իսկ ամբողջ գլոբալ պատումը կիրականացվի 24 գործարկումից հետո, ինչն էլ կարող է ընդգրկել 1440 արբանյակ։

Starlink ծրագրի իրականացումը SpaceX ընկերության բիզնես-պլանի առանցքային տարրերից մեկն է։ Pitchbook-ի տվյալներով՝ SpaceX-ը ներգրավել է ավելի քան 1,2 միլիարդ դոլար վենչուրային կապիտալ վերջին 12 ամիսների ընթացքում և դրա արժեքը գերազանցել է 33 միլիարդ դոլարը։ Այս կապիտալի նշանակալի մասը ուղղվել է Starlink նախագծի իրականացմանը։ Նախորդ տարվա մայիսին Իլոն Մասկը լրագրողներին պատմել է, որ արբանյակային համացանցի ծառայության եկամուտը SpaceX-ին կծառայի հսկայական Starship տիեզերքանավի ստեղծմանը, ինչի միջոցով պլանավորում են բեռներ, իսկ ավելի ուշ նաև մարդկանց դեպի Լուսին և Մարս տեղափոխել։

Այս ամենից բացի, SpaceX-ը շարունակում է Միջազգային տիեզերակայան տիեզերագնացներ ուղարկելու ծրագիրը, որը նույնպես 2020թ․-ին է պլանավորված։

Ռիչարդ Բրենսոնի Virgin Orbit ստարտափը նույնպես պատրաստվում է մեծ ձեռքբերումներ գրանցել առաջիկա շաբաթների ընթացքում։ Ընկերությունն առանձնացել է Virgin Galactic-ից, որը զբաղվում է տիեզերական զբոսաշրջությամբ։ Պլանավորվում է, որ 2020 թվականին Virgin Galactic-ի հաճախորդները կկարողանան իրականացնել առաջին  սուբորբիտալ ուղևորությունները դեպի տիեզերք։ Virgin Orbit-ը տիեզերք կուղարկի ոչ թե մարդկանց, այլ արբանյակներ։ Որ թե երկրի մակերևույթից այն կիրականացնի արբանյակների գործարկումը, այլ ինքնաթիռի միջոցով կբարձրացնի դրանք դեպի երկինք, որտեղից էլ LauncherOne արբանյակները կուղարկվեն դեպի տիեզերք։ Սա հնարավորություն կտա արբանյակների ավելի քիչ վառելիք օգտագործելով և ավելի շատ մանևրումներով թռչել դեպի տիզերք, քան անշարժ գործարկիչներով։

Ընկերության ներկայացուցիչը հաստատել է, որ Virgin Orbit-ն իր առաջին փորձնական թռիչքը կիրականացնի հենց հունվարին։ Եթե ամեն ինչ անցնի ըստ պլանավորածի և բարեհաջող, ապա ընկերությունը ծրագրում է դրանից հետո իրականացնել առաջին վճարովի ուղեբեռի ուղարկումը դեպի տիեզերք փետրվարին։


Ամեն ինչ՝ մեկ դերի համար. Թոմ Քրուզը SpaceX հրթիռով կթռչի տիեզերք

Իլոն Մասկը թողարկել է նոր երգ

SpaceX-ը 60 մինի-արբանյակ է ուղարկել ուղեծիր

Իլոն Մասկը ցուցադրել է այն տիեզերանավը, որով գաղութացնելու է Մարսն ու Լուսինը

Իլոն Մասկը ցուցադրել է համաշխարհային համացանցի արբանյակները

Ճապոնացի միլիարդատերը Լուսնի շուրջ պտտվող առաջին զբոսաշրջիկը կդառնա

SpaceX-ը հետաձգել է Falcon 9-ի թռիչքը մեկնարկից մեկ րոպե առաջ

SpaceX-ը Երկրի նման նոր մոլորակներ է փորձում գտնել Արեգակնային համակարգից դուրս (տեսանյութ)

Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը հեռացել է Facebook-ից

Միլիարդատեր Իլոն Մասկը երկրագնդի համար «նոր, մութ ժամանակներ» է կանխագուշակել

Իլոն Մասկը հայտնել է համաշխարհային ինտերնետի «գաղտնաբառը»

Իլոն Մասկը ցուցադրել է իր «տիեզերական» թոսթերը (լուսանկարներ)

Իլոն Մասկի մտքերը բիզնեսի, հարստության և Ամերիկայի մասին

SpaceX-ը կրկին հետաձգել է հրթիռի մեկնարկը, որը պետք է ինտերնետ տարածեր

Մասկն ասել է, թե ինչն է եղել Falcon Heavy-ի կենտրոնական արագացուցիչի վթարի պատճառը

SpaceX-ի և կարմիր Tesla-ի տրիումֆը (տեսանյութեր, լուսանկարներ)