Իմ ուշադրությունը կենտրոնացած է կոռուպցիայի և բարձր տեխնոլոգիաների հետ կապված խնդիրներին․ Նիկոլ Փաշինյան - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Իմ ուշադրությունը կենտրոնացած է կոռուպցիայի և բարձր տեխնոլոգիաների հետ կապված խնդիրներին․ Նիկոլ Փաշինյան

1901 b - Իմ ուշադրությունը կենտրոնացած է կոռուպցիայի և բարձր տեխնոլոգիաների հետ կապված խնդիրներին․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Սինոփսիս Արմենիա» ընկերություն: Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել ՏՏ ոլորտի առաջատար ձեռնարկություններից մեկի ուսումնական և արտադրական դեպարտամենտներում, ծանոթացել ընթացիկ և հեռանկարային ծրագրերին, ոլորտի զարգացմանն ուղղված նոր նախաձեռնություններին:

Ընկերության ղեկավարները վարչապետին մանրամասներ են ներկայացրել արտադրություն-բուհ համագործակցության մոդելի հիման վրա իրագործվող կրթական ծրագրի վերաբերյալ, որն իրականացվում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ և հնարավորություն է տալիս աշխատաշուկան համալրել արտադրությանն ինտեգրվելուն անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ ունեցող շրջանավարտներով:

1911 b - Իմ ուշադրությունը կենտրոնացած է կոռուպցիայի և բարձր տեխնոլոգիաների հետ կապված խնդիրներին․ Նիկոլ Փաշինյան

Ընկերությունը համագործակցում է նաև ԵՊՀ-ի, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի հետ: Նշվել է, որ շրջանավարտների, ինչպես նաև ուսումնական դեպարտամենտում սովորողների զգալի մասն աշխատում են ընկերությունում, բացի գիտական և հետազոտական աշխատանքներից ստեղծում Start-up ծրագրեր:

Արտադրական դեպարտամենտում շրջայցի ընթացքում Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել «Սինոփսիս Արմենիա»-ի գործունեությունը, արձանագրվող հաջողությունները և առաջիկա անելիքները: Տեղեկացվել է, որ ընկերությունում ներդրվել են կրթական ծրագրերի 70-ից ավելի նոր գործիքներ, որոնց յուրաքանչյուրի արժեքը գնահատվում է 1,5 մլն դոլար:Վարչապետը զրուցել է ուսանողների և ընկերության աշխատակիցների հետ, ծանոթացել նրանց ձեռքբերումներին և ողջունել նոր գաղափարների ու մոտեցումների կիրառումը:

1902 b - Իմ ուշադրությունը կենտրոնացած է կոռուպցիայի և բարձր տեխնոլոգիաների հետ կապված խնդիրներին․ Նիկոլ Փաշինյան

Այնուհետև վարչապետին են ներկայացվել ՏՏ ոլորտում նոր ծրագրերի իրականացման, այս բնագավառի հետագա զարգացման բարձրակարգ մասնագետների պատրաստման, համապատասխան ուսումնական գործընթացի կազմակերպման հնարավորություններն ու միտումները, հայաստանյան շուկայի առանձնահատկությունները:

Գործադիրի ղեկավարը կարևորել է ՏՏ ոլորտի զարգացումը և ընդգծել, որ այն գտնվում է ՀՀ կառավարության առաջնահերթությունների թվում: Նիկոլ Փաշինյանն առաջարկել է կառավարությանը ներկայացնել վերը նշված հարցերի շուրջ համալիր միջոցառումների ծրագիր՝ «ճանապարհային քարտեզ», հստակ նշելով պետության և մասնավոր հատվածի գործառույթներն ու անելիքները:

1892 b - Իմ ուշադրությունը կենտրոնացած է կոռուպցիայի և բարձր տեխնոլոգիաների հետ կապված խնդիրներին․ Նիկոլ Փաշինյան

«Գիտեմ, որ սա առաջին անգամն է, որ մենք համատեղ գտնվում ենք նույն գրասենյակի տարածքում, սովորաբար մենք համատեղ գտնվել ենք նույն փողոցում, նույն հրապարակում և կարծում եմ՝ սա մեր հարաբերություններում խորհրդանշական փոփոխություն է: Ես մի այսպիսի խորհրդանշական պատկեր ունեմ իմ մտքում. եթե իմ տեսադաշտում գտնվող որևէ մեկի բարեկեցության մակարդակը տեսանելիորեն աճում է՝ սովորաբար դա կապված է երկու դեպքի հետ, ուրեմն այդ մարդը կամ ներգրավված է կոռուպցիայի մեջ, կամ գործունեություն է ծավալում բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Սա է պատճառը, որ հիմա իմ ուշադրությունը կենտրոնացած է կոռուպցիայի և բարձր տեխնոլոգիաների հետ կապված խնդիրներին»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը նաև հորդորել է մնալ երկրում և շարունակել ծավալել գործունեությունը Հայաստանում, ինչպես նաև անդրադարձել է կրթության որակի բարձրացմանը՝ ոլորտում մրցունակ կադրեր պատարստելու նպատակով։

1886 b - Իմ ուշադրությունը կենտրոնացած է կոռուպցիայի և բարձր տեխնոլոգիաների հետ կապված խնդիրներին․ Նիկոլ Փաշինյան1896 b - Իմ ուշադրությունը կենտրոնացած է կոռուպցիայի և բարձր տեխնոլոգիաների հետ կապված խնդիրներին․ Նիկոլ Փաշինյան


Հայաստանում թոքերի արհեստական շնչառության սարքերի վերանորոգման աշխատանքներ են ընթանում

Forbes-ն անդրադարձել է Հայաստանի տեխնոլոգիական հեռանկարին

Նոր իրավիճակը նոր ռազմավարություն է պահանջում. Կարեն Վարդանյան

Տակեո Կանադեն ՀՀ պետական մրցանակ է ստացել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար

Նիկոլ Փաշինյանի ելույթը WCIT 2019-ին

Կնվազեցվեն ռոումինգի ծառայությունների սակագները․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանն ու Սինգապուրը քննարկել են ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Հայկական ՏՏ ոլորտի ամենախոշոր հարկատուները (ինֆոգրաֆիկա)

Թայբեյցի գիտնականների հետ համատեղ կմշակվեն խելացի տեխնոլոգիաներ՝ գյուղատնտեսության համար

Index Ventures-ի թիմը հայկական ստարտափներին կներկայացնի Սիլիկոնյան հովտում

DataArt միջազգային ընկերությունը գրասենյակ կբացի Հայաստանում

Կառավարության աջակցությամբ ՏՏ ոլորտում կիրականցվի 1,6 մլն դոլարի ներդրումային ծրագիր

Հայաստանը համարվում է նախկին Խորհրդային Միության Սիլիկոնային հովիտը․ Նիկոլ Փաշինյան

Գեղարքունիքի մարզում կմեկնարկեն ՏՏ ոլորտի մասնագիտացված կրթական ծրագրեր

Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպել է Apple-ի ղեկավար Թիմ Քուկի հետ

Ալ Եսայանը՝ հայկական մունաթի, «պորտֆոլիո» մենթալիտետի ու թավշյա հեղափոխության մասին