fbpx
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Ինժեներական քաղաքն ինքնագնաց երթուղային կունենա

Բագրևանդում կառուցվող ինժեներական քաղաքը ինքնագնաց երթուղային կունենա, որը շենքից շենք կտեղափոխի «քաղաքի բնակիչներին»։

«Հայաստան – Ինժեներական շաբաթ» խորագրով միջոցառման մասնակիցներից YEA engineering կազմակերպության տեխնիկական տնօրեն Գուրգեն Մարդոյանը «Ռադիոլուրին» ասել է, որ այժմ ինքնագնացմեքենաների ակտիվ փորձարկումներն են իրականացվում Սան-Ֆրանցիսկոյում, Սինգապուրում, նաև ԱՄՆ Արիզոնա նահանգում:

Թե երբ ինքնագնաց մեքենաները դուրս կգան երթուղի, դեռ պարզ չէ, բայց հայկական ինժեներական միտքն աշխարհին օգնում է այս հարցում. հայ մասնագետները ներգրավված են թեսթավորման աշխատանքներում:

Հունիսի 24-ին ՀՀ կառավարության, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Ինժեներական ասոցիացիայի նախաձեռնությամբ Երևանում և Վանաձորում մեկնարկել է «Հայաստան – Ինժեներական շաբաթ» խորագրով միջոցառումների շարքը: Շաբաթվա ընթացքում Երևանում և Վանաձորում կազմակերպվող ցուցահանդեսային հատվածներում տեղական և միջազգային 30 կազմակերպություններ կներկայացնեն իրենց արտադրանքը, լուծումներն ու ծառայությունները: