#ԻնչԿաՀեռախոսիդՄեջ Էդգար Ամիրխանյան. 3 հավելված, որ պետք է ունենան ռադիոաշխատակիցները - VNews

#ԻնչԿաՀեռախոսիդՄեջ Էդգար Ամիրխանյան. 3 հավելված, որ պետք է ունենան ռադիոաշխատակիցները

Յուրաքանչյուրն իր սմարթֆոնում հավելվածներն ընտրում է ըստ անհրաժեշտության և նախընտրության, բայց շատ հաճախ՝ նաև ըստ մասնագիտության։ Մեր այս շարքում տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ կներկայացնեն հավելվածների եռյակը, որոնք հատուկ են հենց իրենց մասնագիտություններին:

Էդգար Ամիրխանյան

Ես Էդգար Ամիրխանյանն եմ, ծնվել և ապրում եմ Երևանում՝ Գործարանային մետրոյին հարակից հայտնի արդյունաբերական թաղամասում: Սկզբում ավարտել եմ ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետը, չնայած պայքարում էի ժուռֆակ ընդունվելու համար։ Լրագրող աշխատում էի՝ 15 տարեկանից: Երազանք էր լրագրող դառնալը, մարդու մասին պատմություններ գրելը։ Ծառայությունից հետո համատեղում էի ուսումը Երիտասարդ առաջնորդների դպրոցում, աշխատում՝ Երկիր մեդիայի առավոտյան ծրագրում, մինչև ավարտեցի, այդ ընթացքում արդեն ալիքի գլխավոր պրոդյուսերն էի:

Ինձ ավելի շատ մեդիա արտադրանք ստեղծելիս կազմակերպչական մասն էր կլանում, պրոդյուսերական հմտություններս ավելին էին, չնայած հիմա կարոտում եմ հերոսներիս ու ռեպորտաժներս, բայց ինձ իմ ափսեում եմ զգում: Ներկայումս Հայաստանի Հանրային ռադիոյի արտաքին կապերի պատասխանատուն եմ, վերջերս էլ ընտրվեցի Եվրոպական հեռարձակողների միության անդամ կազմակերպությունների արտաքին հանձնախմբի անդամ: Հիմա կներկայացնեմ հավելվածներ, որոնց շնորհիվ ավելի հետաքրքիր է դառնում օրս։

ArmRadio

Առաջին հավելվածն, իհարկե, ռադիոյի հավելվածն է. Աշխարհի ցանկացած կետից կարելի է լսել Հանրային ռադիոյի հաղորդումները: Իզուր չէ, որ գործընկերներս ասում են` աշխարհասփյուռ Հանրային ռադիոն հասանելի է ամենուր: Սա սփյուռքի համար լավագույն կամուրջն է:

Adobe Audition

Երկրորդը՝ ձայնի մոնտաժման ու ձայնագրման ծրագրերն են, որոնք ինձ օգնության են հասնում գործուղումների ժամանակ: Մաքուր են ձայնագրում, արագ հնարավոր է մոնտաժել և ուղարկել ռադիո:

Radio garden live

Կարևոր է նաև Radio garden live-ը, որի օգնությամբ աշխարհի քարտեզի վրա հասանելի են բոլոր ռադիոկայանները:Կցանկանայի նշել նաև լուսանկարների ու դիզայնի մշակման հավելվածները, որոնք ինձ օգնում են վարել ռադիոյի սոցիալական էջերը, բայց դրանք շատ են:

Եթե դուք, այնուամենայնիվ, չեք աշխատում ռադիոյում, ապա սպասեք ձեր մասնագիտությանը համապատասխան հավելվածների եռյակին՝ մեր շարքի հաջորդ հերոսներից։

3 հավելված, որ պետք է ունենան դիզայներները

3 հավելված, որ պետք է ունենան դերասանները

3 հավելված, որ պետք է ունենան գրողները

3 հավելված, որ պետք է ունենան մարզական մեկնաբանները

3 հավելված, որ պետք է ունենան բորդուղեկցորդները

3 հավելված, որ պետք է ունենան ուսուցիչները

3 հավելված, որ պետք է ունենան բոլոր երաժիշտները

3 հավելված, որ պետք է ունենան դոկումենտալ ֆիլմերի կոորդինատորները


Ստուգեք, թե որ երգն էր ամենահայտնին ձեր ծննդյան տարում

#ԻնչԿաՀեռախոսիդՄեջ Բուրաս Պապիկյան 3 հավելված, որ պետք է ունենան ոճային բլոգերները

#ԻնչԿաՀեռախոսիդՄեջ Սամվել Մարտիրոսյան. 3 հավելված ՏՏ ոլորտի մասնագետից

#ԻնչԿաՀեռախոսիդՄեջ Արմեն Խաչիկյան. 3 հավելված, որ պետք է ունենան սոցիոլոգները

#ԻնչԿաՀեռախոսիդՄեջ Արևիկ Համբարձումյան. 3 հավելված, որ պետք է ունենան տնօրենները

#ԻնչԿաՀեռախոսիդՄեջ Սյունե Սևադա. 3 հավելված, որ պետք է ունենան գրողները

#ԻնչԿաՀեռախոսիդՄեջ Արման Աբելյան. 3 հավելված, որ պետք է ունենան մարզական մեկնաբանները

#ԻնչԿաՀեռախոսիդՄեջ. Անի Մաղաքյան. 3 հավելված, որ պետք է ունենան սցենարիստները

#ԻնչԿաՀեռախոսիդՄեջ. Սվետլանա Մուրադյան. 3 հավելված, որ պետք է ունենան դոկումենտալ ֆիլմերի կոորդինատորները

#ԻնչԿաՀեռախոսիդՄեջ. Կարեն Բուդաղյան. 3 հավելված, որ պետք է ունենան բորդուղեկցորդները

#ԻնչԿաՀեռախոսիդՄեջ Մարիամ Մարիկյան. 3 հավելված, որ պետք է ունենան ուսուցիչները

#ԻնչԿաՀեռախոսիդՄեջ Գայանե Ավդալյան․ 3 հավելված, որ պետք է ունենան բոլոր երաժիշտները