Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Յուրաքանչյուրն իր սմարթֆոնում հավելվածներն ընտրում է ըստ անհրաժեշտության և նախընտրության, բայց շատ հաճախ՝ նաև ըստ մասնագիտության։ Մեր այս շարքում տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ կներկայացնեն հավելվածների եռյակը, որոնք հատուկ են հենց իրենց մասնագիտություններին:
Ես Արմենն եմ, ծնվել եմ Վանաձորում, մասնագիտությամբ՝ սոցիոլոգ, հասարակայնության հետ կապերի մասնագետ։ Վերջին տարիներին զբաղվել եմ երիտասարդական, ուսանողական հասարակական գործունեությամբ, եղել եմ ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահը, մինչ այդ հիմնադրել և ղեկավարել եմ ԵՊՀ Բանավեճի ակումբը, ԵՊՀ Մարտական պատրաստության ակումբը։
Այժմ աշխատում եմ հանրային կարծիքի և շուկայի հետազոտություններով և հաղորդակցության խորհրդատվությամբ զբաղվող ԲՐԵՎԻՍ ընկերությունում և ղեկավարում եմ ՀՀ ՊՆ «Դիտակետ» ծրագիրը, որի շրջանակում հայկական բանակի վերաբերյալ հետազոտություն ենք իրականացնում։ Սիրում եմ սովորել և սովորեցնել սովորել։
Սոցիոլոգները հետազոտական աշխատանքների պլանավորման և հատկապես վերլուծության փուլում պարբերաբար օգտվում են վիճակագրական վերլուծության բազմաթիվ գործիքներից։ Չնայած մասնագետներն առավելապես օգտագործում են համապատասխան համակարգչային ծրագրեր, բայց նմանօրինակ բջջային հավելվածները ևս զարգացում են ապրում։ Հավելվածը հետաքրքիր կլինի նաև ուսանողների և սկսնակ հետազոտողների համար, որովհետև Basic Statistics-ի միջոցով կարելի է ծանոթանալ վիճակագրական վերլուծության ամբողջ գործիքակազմին, ինչպես նաև իրականացնել բազմատեսակ հաշվարկներ։
Ժամանակակից աշխարհում շատ կարևոր է ընտրել ապահով և անվտանգ հավելված, որը կբացառի որևէ այլ շահագրգիռ կողմերին գաղտնալսել, վերծանել կամ խափանել տեղեկատվական գործընթացը։ Մերօրյա աշխատանքային հաղորդակցության կարևորագույն գործոններից մեկը գաղտնիությունն ու տեղեկատվության անվտանգությունն է, նույնիսկ, երբ հաղորդակցվում ենք ընթացիկ աշխատանքային տեղեկություններով։ Telegram-ը լավագույնն է։ Բացի անվտանգ հաղորդակցումից, այն նաև թույլ է տալիս կիրառել «գաղտնի զրույց» ֆունկցիան, որտեղ հաղորդագրությունները ֆիքսված ժամանակում ինքնաոչնչանում են:
Այս հավելվածը Հայաստանում առավել լայն կիրառության մեջ դրվեց 2016-ի ապրիլյան պատերազմին, երբ իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման համար խորհուրդ տրվեց հենց սա։ Այս ծրագիրը զգալի դերակատարում ունեցավ նաև 2018-ի ապրիլին՝ քաղաքացիական անհնազանդության օրերին և դրանից հետո տեղեկատվության տարածման գործում։ Ի դեպ, Իրանում, Ռուսաստանում ու Չինաստանում այս հավելվածն արգելափակված է։
Google Drive-ի շնորհիվ կարողանում ենք աշխարհի տարբեր վայրերում գտնվող մարդկանց զուգահեռաբար աշխատել նույն փաստաթղթերի վրա, ինչպես նաև չօգտագործելով էլ․ փոստեր և էլեկտրոնային կրիչներ, բայց ունենալ անհրաժեշտ արդյունքը։ Հաճախ հարց է առաջանում, թե որտե՞ղ է այս կամ այն ֆայլը․ համակարգչի, նոթբուքի, էլեկտրոնային կրիչների, թե փոստային նամակագրության մեջ, այն կարելի է ապահով պահել ու անհրաժեշտության դեպքում հեշտորեն գտնել Google Drive-ում։
Եթե դուք, այնուամենայնիվ, սոցիոլոգ չեք, ապա սպասեք ձեր մասնագիտությանը համապատասխան հավելվածների եռյակին՝ մեր շարքի հաջորդ հերոսներից։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո