#ԻնչԿաՀեռախոսիդՄեջ Արևիկ Համբարձումյան. 3 հավելված, որ պետք է ունենան տնօրենները - VNews

#ԻնչԿաՀեռախոսիդՄեջ Արևիկ Համբարձումյան. 3 հավելված, որ պետք է ունենան տնօրենները

Յուրաքանչյուրն իր սմարթֆոնում հավելվածներն ընտրում է ըստ անհրաժեշտության և նախընտրության, բայց շատ հաճախ՝ նաև ըստ մասնագիտության։ Մեր այս շարքում տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ կներկայացնեն հավելվածների եռյակը, որոնք հատուկ են հենց իրենց մասնագիտություններին:

Արևիկ Համբարձումյան

Ես Արևիկն եմ, առաջին մասնագիտությունս սպորտային լրագրությունն է, երկրորդը՝ հանրային կառավարումը։ 15 տարվա սպորտային ստաժ ունեմ՝ «Handball» Հայաստանի կանանց հավաքականում եմ խաղացել ու մի օր էլ սպորտային կարիերան զիջեց մեկ այլ հետաքրքիր ոլորտի՝ Եվրոպա, Տոսկանայից մինչև Բորդոյի ափերի ամենահետաքրքիր գինոտ պատմություններ, գինիների որակավորում և այլն։ Ակտիվ կյանքիս նորությոններից մեկն էլ այն է, որ շուտով նաև դասախոսի դերում կտեսնեք ինձ։

Լոֆթը ղեկավարում եմ հիմնադրման պահից, շինարարական աշխատանքներից սկսած էներգիա ու սեր եմ դրել այս ամենում, սա թիմային աշխատանքի արդյունք է։ Լոֆթի հաջողության գրավականն իմ հրաշալի թիմն է:

Հիմա կներակայացնեմ հավելվածներ, որոնք այս ամբողջ ընթացքում ավելի համակարգված են դարձրել գործունեությունս։

Trello

Գրեթե անհնար է ղեկավարել միանգամից մի քանի մասնաճյուղ ու պրոյեկտ՝ առանց համակարգված «դարակների»։ Ահա թե ինչու, նախընտրելի հավելվածներիցս առաջինը սա է։ Պարզ մեխանիզմով այս հարթակը հնարավորություն է տալիս ստեղծել առանձին «տախտակ»-ներ, որոնցից յուրաքանչյուրում գրի են առնվում ընթացիկ առաջադրանքները, սահմանվում  են վերջնաժամկետներն ու բաշխվում համապատասխան աշխատակիցների միջեւ։ Այս հավելվածում մասնավորապես դուրեկան է ճկունությունն ու ֆունկցիոնալությունը։ Օգտատերը հնարավորություն ունի նիշքերը (ֆայլերը) կցելու, մեկնաբանություններ թողնելու, ծանուցումներ ստանալու և մինչեւ իսկ «քիթը մտցնելու» դիզայնի մեջ, չէ՞ որ առաջադրանքը ևս պետք է գեղեցիկ մատուցել։

Google Drive

Բոլոր կառույցների համար, թերևս, կարևորագույն արժեքներից է գործունեության բազան, որի անհրաժեշտությունը ծագում է ամենաանհավանական պահերին։ Եվ երջանիկ է այն մարդը, ով մատի մի հպումով հասանելիություն է ունենում դրան։ Տեքստային ու հաշվարկային նիշքեր, լուսանկարներ, դիզայներական աշխատանքներ, պրեզենտացիաներ և էլի ուրիշ շատ նյութեր դուք կարող եք կենտրոնացնել ընդամենը մեկ վստահելի վայրում։

Կիրառական տեսանկյունից ինձ համար հատկապես սիրելի է այս հավելվածի արագությունը. երբ արածդ խմբագրումներն անմիջապես երեւում են նաև հղումով կիսված գործընկերոջդ մոտ։ Այսպես, վերջապես խուսափում ենք միևնույն նյութի տարբեր անուններով նիշքեր կուտակելու տհաճ սովորությունից։

LinkedIn

Որքան էլ ֆեյսբուքն այսօր համարվի ամենահանրային սոցցանցը, այնուամենայնիվ, ես կողմ եմ որոշակի ձեւաչափային տարանջատումների։ Այս առումով, կարևոր գործիք է նաեւ «Լինկդին»-ը, որն ինձ՝ որպես ղեկավարի, հնարավորություն է տալիս ներգրավված լինել ՄՌ գործընթացների մեջ։ Առհասարակ, այն զուտ գործնական հավելված է, որի օգտատերերը, ի տարբերություն ֆեյսբուքցիների, հայտնվում են այնտեղ կարճ ժամանակով եւ հատուկ նպատակով. օրինակ՝ որեւէ թեկնածուի արագ ուսումնասիրելու, մի հետաքրքիր հոդված աչքի անցկացնելու, գործնական կապեր հաստատելու կամ որեւէ մեկին երաշխավորելու։ Այնպես որ, ավելորդ տեղեկություններով տարվելու փոքրիկ շանսն էլ եթե կիրառեք, միեւնույն է այն աննպատակ չի անցնի։

Եթե դուք, այնուամենայնիվ, տնօրեն չեք, ապա սպասեք ձեր մասնագիտությանը համապատասխան հավելվածների եռյակին՝ մեր շարքի հաջորդ հերոսներից։

3 հավելված, որ պետք է ունենան դերասանները

3 հավելված, որ պետք է ունենան գրողները

3 հավելված, որ պետք է ունենան մարզական մեկնաբանները

3 հավելված, որ պետք է ունենան բորդուղեկցորդները

3 հավելված, որ պետք է ունենան ուսուցիչները

3 հավելված, որ պետք է ունենան բոլոր երաժիշտները

3 հավելված, որ պետք է ունենան դոկումենտալ ֆիլմերի կոորդինատորները


10 հարմար գործիք թիմով հեռավար աշխատելու համար

Չինաստանում ամբողջովին արգելափակվել է այս կայքը

#ԻնչԿաՀեռախոսիդՄեջ Բուրաս Պապիկյան 3 հավելված, որ պետք է ունենան ոճային բլոգերները

#ԻնչԿաՀեռախոսիդՄեջ Սամվել Մարտիրոսյան. 3 հավելված ՏՏ ոլորտի մասնագետից

#ԻնչԿաՀեռախոսիդՄեջ Արմեն Խաչիկյան. 3 հավելված, որ պետք է ունենան սոցիոլոգները

#ԻնչԿաՀեռախոսիդՄեջ Էդգար Ամիրխանյան. 3 հավելված, որ պետք է ունենան ռադիոաշխատակիցները

#ԻնչԿաՀեռախոսիդՄեջ Սյունե Սևադա. 3 հավելված, որ պետք է ունենան գրողները

#ԻնչԿաՀեռախոսիդՄեջ Արման Աբելյան. 3 հավելված, որ պետք է ունենան մարզական մեկնաբանները

#ԻնչԿաՀեռախոսիդՄեջ. Անի Մաղաքյան. 3 հավելված, որ պետք է ունենան սցենարիստները

#ԻնչԿաՀեռախոսիդՄեջ. Սվետլանա Մուրադյան. 3 հավելված, որ պետք է ունենան դոկումենտալ ֆիլմերի կոորդինատորները

#ԻնչԿաՀեռախոսիդՄեջ. Կարեն Բուդաղյան. 3 հավելված, որ պետք է ունենան բորդուղեկցորդները

#ԻնչԿաՀեռախոսիդՄեջ Մարիամ Մարիկյան. 3 հավելված, որ պետք է ունենան ուսուցիչները

Google Drive-ը կփոխարինվի նոր տարբերակով

Google-ը ներկայացրել է Google Drive-ի նոր դիզայնը:

#ԻնչԿաՀեռախոսիդՄեջ Գայանե Ավդալյան․ 3 հավելված, որ պետք է ունենան բոլոր երաժիշտները

Google Drive-ը շուտով կկարողանա արխիվացնել Ձեր ողջ համակարգիչը