-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Յուրաքանչյուրն իր սմարթֆոնում հավելվածներն ընտրում է ըստ անհրաժեշտության և նախընտրության, բայց շատ հաճախ՝ նաև ըստ մասնագիտության։ Մեր այս շարքում տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ կներկայացնեն հավելվածների եռյակը, որոնք հատուկ են հենց իրենց մասնագիտություններին:
Ես Բուրասն եմ: Ծնվել եմ Գյումրիում, մեծացել ու կրթություն ստացել տեղի ծխական դպրոցում :) Հետագայում տեղափխվել եմ Երևան, ընդունվել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա՝ քանոնի բաժին: Հա, որքան էլ տարօրինակ է, բայց ես քանոնահարուհի եմ: Համերգային շրջագայություններն իմ կյանքի անբաժան մի մասն են, իսկ այ Էմիրատներ այցս ամենաանսպասելին էր․ աշխատանք Դուբայ օպերայում, ես նվագում էի, շեյխերը` վայելում:
Սկսնակ բլոգեր եմ: Ունեմ իմ յութուբյան տեսաալիքը, որտեղ ցույց եմ տալիս տարբեր հանդերձանքներ: Հետագայում սպասվում են այլ ֆորմատի տեսանյութեր: Ա՛յ, սիրուն ֆոտոներ ունենալն էլ իմ ամենամեծ թուլությունն է։ Դե, նկարների լավագույն տիրույթը Intsagram-ն է, այնպես որ հիմա կներկայացնեմ իմ հավելվածները, որոնց շնորհիվ մինչև Instagram հասնելը նկարները մշակվում են։
Առաջին հավեվածը, որ խորհուդ կտամ ունենալ ձեր հեռախոսում Snapchat-ն է: Հավելվածի շնորհիվ սիրուն կերևաք նույնիսկ «ամենագեշ օրերին»: Եթե չգիտեք, ասեմ նաև, որ հավելվածի օգնությամբ կարող եք գտնել այն երգը, որը պատահաբար լսեցիք սրճարանում, կամ մոլերում: Shazam հավելվածի մրցակիցներից կարող է լինել Snapchat-ը։
Երկրորդ հավելվածը Inshot-ն է։ Այն հնարավորություն է տալիս մոնտաժել տեսանյութեր, տեսանյութի ֆորմատն ու չափսերը փոխել, ավելացնել էֆեկտներ և երգեր, մի խոսքով, դու այն պետք է ունենաս քո հեռախոսում, եթե հետաքրքրված ես նշածս գործառույթներով։
Իսկ երրորդ ծրագիրն ինձ համար Lightroom-ն է։ Ամենածրագիրը նկար մշակելու համար։ Այս հավելվածի օգնությամբ կարող եք կարգավորել լուսային ու գունային բալանսը, փոխել իրերի գույները։ Սակայն չեմ կարող չնշել, որ ծրագրի հետ աշխատելը մի քիչ բարդ է, բայց՝ հնարավոր։
Եթե դուք, այնուամենայնիվ, ոճային բլոգեր չեք և չեք սիրում լուսանկարվել, լուսանկարել, ապա սպասեք Ձեզ համապատասխան հավելվածների եռյակին՝ մեր շարքի հաջորդ հերոսներից։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո