#ԻնչԿաՀեռախոսիդՄեջ Էդուարդ Քանքանյան. 3 հավելված, որ պետք կգա դիզայներներին - VNews

#ԻնչԿաՀեռախոսիդՄեջ Էդուարդ Քանքանյան. 3 հավելված, որ պետք կգա դիզայներներին

Յուրաքանչյուրն իր սմարթֆոնում հավելվածներն ընտրում է ըստ անհրաժեշտության և նախընտրության, բայց շատ հաճախ՝ նաև ըստ մասնագիտության։ Մեր այս շարքում տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ կներկայացնեն հավելվածների եռյակը, որոնք հատուկ են հենց իրենց մասնագիտություններին:

Էդուարդ  Քանքանյան

Ես Էդուարդն եմ, ծնվել եմ Երևանում։ Մանկությանս երազանքը ռոք երաժիշտ լինելն էր, սակայն ավելի գիտակից տարիքում, սթափ գնահատելով երաժշտական ունակություններս, հասկացա, որ մեկ այլ ոլորտում պետք է ուժերս փորձեմ։

Ունեմ տնտեսագիտական կրթություն, չնայած դրան, ավելի վաղ տարիքում սկսել եմ զբաղվել գրաֆիկ դիզայնով։ Ընկերներով 90-ական թվականներին տարբեր  ձայներիզներ էինք  ձայնագրում ու պետք էր ալբոմի շապիկի ձևավորմամբ զբաղվել։

Հիմա «Braind» ընկերության համահիմնադիրն եմ և արտ տնօրենը, զբաղվում եմ   բրենդինգով և կայքերի, հավելվածների պատրաստմամբ։ Եթե անկեղծ՝ այսօր սմարթֆոնով իրականացնում եմ մենեջմենթի 60-70 տոկոսը։

Հիմա կիսվեմ իմ հավելվածներով։

Snapseed

Սա լուսանկարների խմբագրման ծրագիր է։ Նշեմ, որ Instagram-ի ակտիվ օգտատեր եմ և իմ լուսանկարներով կիսվելիս չեմ օգտագործում պատրաստի ֆիլտրեր, այլ ինքս եմ գունային համադրություններն ընտրում։ Շատ պարզ է օգտագործման համար, կան այն բոլոր գործիքները, որոնք առանց պատրաստի ֆիլտրերի անհատական մոտեցում կցուցաբերեն Ձեր լուսանկարին։

Հաճախ են հարցնում, թե իմ լուսանկարները հատուկ մասնագիտացված ֆոտոխցիկով է նկարվում, սակայն բոլոր հրապարակած լուսանկարներս իմ հեռախոսով են արվում ու Snapseed-ի ֆիլտրերով են մշակվում։

 

Evernote

Ամենաշատն այս հավելվածն եմ օգտագործում, որը հնարավորություն է տալիս տարբեր գրություններ և նշումներ անելու։ Օրվա մեջ լինում են պահեր, երբ տարբեր գաղափարներ են ծնվում և համակարգիչը միշտ չէ, որ ինձ հետ էլ լինում, այդ դեպքերում ինձ օգնում է այս հավելվածը։ Համակարգված ձևով գաղափարը հայտնվում է հավելվածում, իսկ համակարգչի մոտ լինելու ժամանակ միտքը գործ է դառնում։

Բայց սա ամենը չէ։ Եթե հիմա նայում եմ այն ժամանակվա իմ գրառումներին, միանգամայն տեսնում եմ առաջընթացս ու շատ դեպքերում հետ եմ գնում՝ հին գրառումներիս, որոնց մասին նույնիսկ մոռացել էի, կարդում եմ ընկերության զարգացման մասին՝ ինչ եմ մտածել և հասկանում եմ, թե այսօր ուր եմ հասել։

Dinebook

Սա սեղան ամրագրելու համակարգ է Երևան քաղաքում։ Հաշվի առնելով իմ զբաղվածությունն ու գործնական հանդիպումների քանակը բավականին շատ ժամանակ եմ անցկացնում՝ գրասենյակից դուրս աշխատելով։ Շատ կարևոր է, որ նախապես ամրագրեմ վայրն ու սեղանը, քանի որ հիմնականում պատվիրակություններ են լինում, հետևաբար պետք է նախապես ամեն բան պատրաստ լինի հանդիպմանը։

Ի դեպ, այս հավելվածը նոր գործառույթ է ավելացրել՝ կարող եք վճարումն առցանց կատարել։ Հետագայում կարող եք նայել Ձեր կատարած այցերն ու ծախսերը, հետևություններ անել Ձեր գործելաոճից։

#ԻնչԿաՀեռախոսիդՄեջ Արման Աբելյան. 3 հավելված, որ պետք է ունենան մարզական մեկնաբանները

#ԻնչԿաՀեռախոսիդՄեջ. Կարեն Բուդաղյան. 3 հավելված, որ պետք է ունենան բորդուղեկցորդները

#ԻնչԿաՀեռախոսիդՄեջ. Սվետլանա Մուրադյան. 3 հավելված, որ պետք է ունենան դոկումենտալ ֆիլմերի կոորդինատորները

#ԻնչԿաՀեռախոսիդՄեջ. Անի Մաղաքյան. 3 հավելված, որ պետք է ունենան սցենարիստները