#ԻնչԿաՀեռախոսիդՄեջ. Կարեն Բուդաղյան. 3 հավելված, որ պետք է ունենան բորդուղեկցորդները - VNews

#ԻնչԿաՀեռախոսիդՄեջ. Կարեն Բուդաղյան. 3 հավելված, որ պետք է ունենան բորդուղեկցորդները

Յուրաքանչյուրն իր սմարթֆոնում հավելվածներն ընտրում է ըստ անհրաժեշտության և նախընտրության, բայց շատ հաճախ՝ նաև ըստ մասնագիտության։ Մեր այս շարքում տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ կներկայացնեն հավելվածների եռյակը, որոնք հատուկ են հենց իրենց մասնագիտություններին:

Կարեն Բուդաղյան

Կարենը ծնվել, մեծացել է Երևանում՝ տանը (շատերն են զարմանում այս փաստից): Ազգում միակն է, որ ծնվել է  Հայաստանում, մնացած ազգականներն ու ընտանիքի անդամները ծնվել, ապրել են արտերկրում: 2-3 տարի զբաղվել է լողով, մասնագիտացած լողորդ է: Մանկուց սիրել է ճանապարհորդել, հատկապես արևելյան երկրներում: Մասնագիտություն ընտրելիս կարծես համատեղել է հաճելին և օգտակարը, այժմ բորդուղեկցորդ է, և աշխատում է, և ճանապարհորդում: 

Ես Կարենն եմ, Մոսկվայում դասընթացների եմ մասնակցել բորդուղեկցորդի մասնագիտությունն ուսումնասիրելիս, «Avio » ուսումնական կենտրոնի սաներից եմ, 2-3 օր՝ տարբեր ժամանակաշրջաններում մասնակցել եմ արտագնա ուսուցման, ավելի շոշափելի եմ դարձրել մասնագիտությունս: Զվարթնոց միաջազգային օդանավակայանում եմ աշխատում, ինչպես նաեւ հաշվառման ծառայության աշխատակից եմ: Սիրում եմ աշխատանքս, հիմա կկիսվեմ այն հավելվածներով, որ պետք են գալիս բորդուղեկցորդներին:

Flight radar 24

Այս հավելվածի շնորհիվ  կարողանում եմ հետևել, թե այն օդանավը, որի մեջ եմ՝ որտեղ է գտնվում, ինչ բարձրության վրա է, ինչ արագությամբ է շարժվում ինքնաթիռը: Սա շատ ժամանակ օգնում է, երբ թռիչք եմ ունենում և պետք է հասկանամ, թե ինչքան ժամանակ է հարկավոր օդանավակայան հասնելու համար: Սա ոչ միայն մասնագիտական հավելված է, այլ նաև հասանելի է բոլորին, թե կառուցվածքով է հասկանալի, թե ծրագրային պարզություն ունի:

EVN Airport

Սկզբնատառերը Երևանի օդանավակայանի կոդն են, ամեն օդանավակայան ունի իր կոդը: Այս հավելվածի շնորհիվ կարող ենք տեսնել մեր երկրի չվերթները, ժամանակացույցը, օդանավի տեսակը, եթե նախորդ ծրագրով խճճվում ես ու կորցնում ես քո օդանավը, ապա այս մեկի շնորհիվ ինդիվիդուալ մոտեցում կա քո երկրի հանդեպ, այնպես, որ սա ավելի տարածաշրջանային հավելված է և պետքական է մեր մասնագիտության դեպքում:

Momondo

Այս մի հավելվածն էլ խորհուրդ եմ տալիս բոլոր նրանց, ովքեր սիրում են օդային ճանապարհորդությունները: Սա օգտագործում եմ, թե որպես բորդուղեկցորդ, թե ճանապարհորդող մարդ: Տոմսերի գները ճշտելու համար ամենահարմար հավելվածն եմ առաջարկում, որի շնորհիվ կրկին ժամանակացույցն է հասանելի լինում: Հավելվածը պրակտիկ է, գուցե նախընտրություն է, բայց տարբեր ավիաընկերությունների տոմսերի գները կարող ենք համեմատել ու հասկանալ, թե որն է մեզ անհրաժեշտ:

Եթե դուք, այնուամենայնիվ, բորդուղեկցորդ չեք, սպասեք ձեր մասնագիտությանը համապատասխան հավելվածների եռյակին՝ մեր շարքի հաջորդ հերոսներից 😉

3 հավելված, որ պետք է ունենան ուսուցիչները

3 հավելված, որ պետք է ունենան բոլոր երաժիշտները


#ԻնչԿաՀեռախոսիդՄեջ Բուրաս Պապիկյան 3 հավելված, որ պետք է ունենան ոճային բլոգերները

#ԻնչԿաՀեռախոսիդՄեջ Սամվել Մարտիրոսյան. 3 հավելված ՏՏ ոլորտի մասնագետից

#ԻնչԿաՀեռախոսիդՄեջ Արմեն Խաչիկյան. 3 հավելված, որ պետք է ունենան սոցիոլոգները

#ԻնչԿաՀեռախոսիդՄեջ Էդգար Ամիրխանյան. 3 հավելված, որ պետք է ունենան ռադիոաշխատակիցները

#ԻնչԿաՀեռախոսիդՄեջ Արևիկ Համբարձումյան. 3 հավելված, որ պետք է ունենան տնօրենները

#ԻնչԿաՀեռախոսիդՄեջ Սյունե Սևադա. 3 հավելված, որ պետք է ունենան գրողները

#ԻնչԿաՀեռախոսիդՄեջ Արման Աբելյան. 3 հավելված, որ պետք է ունենան մարզական մեկնաբանները

#ԻնչԿաՀեռախոսիդՄեջ. Անի Մաղաքյան. 3 հավելված, որ պետք է ունենան սցենարիստները

#ԻնչԿաՀեռախոսիդՄեջ. Սվետլանա Մուրադյան. 3 հավելված, որ պետք է ունենան դոկումենտալ ֆիլմերի կոորդինատորները

#ԻնչԿաՀեռախոսիդՄեջ Մարիամ Մարիկյան. 3 հավելված, որ պետք է ունենան ուսուցիչները

#ԻնչԿաՀեռախոսիդՄեջ Գայանե Ավդալյան․ 3 հավելված, որ պետք է ունենան բոլոր երաժիշտները