#ԻնչԿաՀեռախոսիդՄեջ Սամվել Մարտիրոսյան. 3 հավելված ՏՏ ոլորտի մասնագետից - VNews

#ԻնչԿաՀեռախոսիդՄեջ Սամվել Մարտիրոսյան. 3 հավելված ՏՏ ոլորտի մասնագետից

Յուրաքանչյուրն իր սմարթֆոնում հավելվածներն ընտրում է ըստ անհրաժեշտության և նախընտրության, բայց շատ հաճախ՝ նաև ըստ մասնագիտության։ Մեր այս շարքում տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ կներկայացնեն հավելվածների եռյակը, որոնք հատուկ են հենց իրենց մասնագիտություններին:

Սամվել Մարտիրոսյան

Ես Սամվելն եմ, ծնվել եմ ուրի երկրում, որն արդեն չկա։ Այն ժամանակ երազում էի լինել «հանրապետության դիրեկտոր»։ Դե, գիտեք, սովետներում տնօրենի տեղը դիրեկտոր էր, նախարարի՝ մինիստր։ Բայց հիմա հաստատ չեմ ուզում։ Հիմա զբաղվում եմ ամեն ինչով, ինչը կապ ունի տեղեկատվության հետ։ Մի քիչ տեղեկատվական անվտանգությամբ, մի քիչ սոցմեդիաներով, մարքեթինգով, մի քիչ՝ լրագրությամբ և  ինչի հավես լինի։

Ինձ համար կարևոր հավելվածները (չհաշված սոցցանցերի հավելվածները և դրանց հարակից, օրինակ Դեյբուքի գովազդային մենեջերը) քիչ չեն։ Բայց կան խիստ պետքական հավելվածներ, որոնց կհանդիպեք եռյակում։

 Google Drive

Ես հիմնականում այս հավելվածով եմ աշխատում։ Սա մի կողմից ֆայլեր պահելու և տարածելու հարմար գործիք է, մյուս կողմից՝ օֆիսային գործերը,  տեքստերը, աղյուսակները բոլոր սարքերով ունենալու լավ հնարավորություն։ Հիմնականում սա եմ օգտագործում, հատկապես, գործընկերներիս հետ աշխատելիս։

Telegram

Սա, իհարկե, մեսենջեր է։ Բայց ինձ համար, առհասարակ, նորություններ կարդալու հիմնական ձևն է։ Այստեղ կան բազմաթիվ լրատվական, նեղ մասնագիտական ալիքներ։ Վերջերս հիմնական նորությունները սպառում եմ հենց այստեղով։

Google Maps

Սա պետք է գալիս այն օրերին, երբ ես չեմ աշխատում։ Փորձում ենք ընտանիքով, ընկերներով հայտնաբերել այն Հայաստանը, որը թաքնված է, բայց շատ հետաքրքիր է։ Իսկ դրա համար պետք է լինում քարտեզ։ Բայց հաճախ, հակառակը, քարտեզի վրա բազմաթիվ հետաքրքիր բաներ բացակայում են։ Ձեռքի հետ փորձում եմ խմբագրել, ավելացնել դրանք։ Լավ ժամանցի, նաև արկածների ընկեր է այս հավելվածը։

Եթե դուք, այնուամենայնիվ, սոցիոլոգ չեք, ապա սպասեք ձեր մասնագիտությանը համապատասխան հավելվածների եռյակին՝ մեր շարքի հաջորդ հերոսներից։

3 հավելված, որ պետք է ունենան սոցիոլոգները

3 հավելված, որ պետք է ունենան դիզայներները

3 հավելված, որ պետք է ունենան դերասանները

3 հավելված, որ պետք է ունենան գրողները

3 հավելված, որ պետք է ունենան մարզական մեկնաբանները

3 հավելված, որ պետք է ունենան բորդուղեկցորդները

3 հավելված, որ պետք է ունենան ուսուցիչները

3 հավելված, որ պետք է ունենան բոլոր երաժիշտները

3 հավելված, որ պետք է ունենան դոկումենտալ ֆիլմերի կոորդինատորները


#SSS19. Հայաստանի ՏՏ դեմքերը՝ Սևան Ստարտափ Սամմիթի մասին (տեսանյութ)

#ԻնչԿաՀեռախոսիդՄեջ Բուրաս Պապիկյան 3 հավելված, որ պետք է ունենան ոճային բլոգերները

#ԻնչԿաՀեռախոսիդՄեջ Արմեն Խաչիկյան. 3 հավելված, որ պետք է ունենան սոցիոլոգները

#ԻնչԿաՀեռախոսիդՄեջ Էդգար Ամիրխանյան. 3 հավելված, որ պետք է ունենան ռադիոաշխատակիցները

ONEX-ը ներկայացրեց Արհեստական Ինտելեկտով օժտված Smart Wall (ֆոտոշարք)

#ԻնչԿաՀեռախոսիդՄեջ Արևիկ Համբարձումյան. 3 հավելված, որ պետք է ունենան տնօրենները

#ԻնչԿաՀեռախոսիդՄեջ Սյունե Սևադա. 3 հավելված, որ պետք է ունենան գրողները

#ԻնչԿաՀեռախոսիդՄեջ Արման Աբելյան. 3 հավելված, որ պետք է ունենան մարզական մեկնաբանները

#ԻնչԿաՀեռախոսիդՄեջ. Անի Մաղաքյան. 3 հավելված, որ պետք է ունենան սցենարիստները

Ադրբեջանական հաքերները կոտրել են Ազգային Ժողովի կայքը․ Սամվել Մարտիրոսյան

#ԻնչԿաՀեռախոսիդՄեջ. Սվետլանա Մուրադյան. 3 հավելված, որ պետք է ունենան դոկումենտալ ֆիլմերի կոորդինատորները

#ԻնչԿաՀեռախոսիդՄեջ. Կարեն Բուդաղյան. 3 հավելված, որ պետք է ունենան բորդուղեկցորդները

#ԻնչԿաՀեռախոսիդՄեջ Մարիամ Մարիկյան. 3 հավելված, որ պետք է ունենան ուսուցիչները

Ուղիղ եթերները կոտրեցին կեղծ նորություններ տարածելու հնարավորությունը․ Սամվել Մարտիրոսյան

#ԻնչԿաՀեռախոսիդՄեջ Գայանե Ավդալյան․ 3 հավելված, որ պետք է ունենան բոլոր երաժիշտները

Ֆեյսբուքյան հայ օգտատերերի անունները, որոնց թիրախավորել են ադրբեջանցի հաքերները