Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Առաջարկում ենք 5 անվճար եղանակ YouTube-ից տեսանյութերը ներբեռնելու համար:
Այս մեթոդը լավ է, քանի որ այն չի պահանջում լրացուցիչ ծրագրերի գործարկում: Այն ամենն, ինչ Ձեզ անհրաժեշտ է հատուկ ներբեռնիչ կայքն է:
Պատճենեք ցանկալի տեսանյութի հղումը, այնուհետև բացեք հետևյալ կայքերից որևէ մեկը.
Եթե ունեք iPhone կամ iPad, ապա օգտագործեք Safari բրաուզերը: Այս սարքերի այլ բրաուզերները թույլ չեն տալիս ներբեռնել վիդեո ֆայլեր: Բացի այդ, մեթոդը կգործի միայն այն դեպքում, եթե ունեք iOS 13 + կամ iPadOS:
Հատուկ հավելված տեղադրելուց հետո ներբեռնման համար հոլովակների տակ կցուցադրվի կոճակ, որը ավելի հարմարավետ ու արագ կդարձնի գործընթացը:
Ցավոք, Google-ը դեմ է YouTube-ից տեսանյութեր ներբեռնելուն: Հետևաբար, անհրաժեշտ plugin-ը հաճախ հանվում է Chrome-ի պաշտոնական խանութներից և այլ բրաուզերներից: Բայց դուք կարող եք տեղադրել անհրաժեշտ հավելվածն այլ աղբյուրներից:
Տեսանյութերը պահպանելու լավագույն հավելյալներից մեկը YouTube Video Downloader-ն է: Սա թույլ է տալիս ներբեռնել տեսանյութերը մինչև 4K որակով և աջակցում է Chrome, Opera, UC, Vivaldi, Yandex.Browser-ին:
YouTube Video Downloader-ը տեղադրելու համար բացեք դրա կայքը, ընտրեք ձեր բրաուզերը ցուցակից և սեղմեք «Ինչպես տեղադրել» կոճակը: Վիդեո հրահանգչի միջոցով կծանոթանաք տեղադրման կարգին:
Մեկ այլ լավ միջոց է y2mate-ը: Դրանով դուք կարող եք ներբեռնել տեսանյութերը Firefox-ում կամ Google Chrome-ում մինչև 1.080p որակով: Y2mate տեղադրելու համար անցեք plugin-ի վեբ կայք, սեղմեք ներքևի աջ անկյունում ներբեռնման կոճակը և հետևեք հրահանգներին:
Եթե տեսանյութի որակը մեծ դեր չի խաղում ձեզ համար, կարող եք օգտագործել ստորև նշված տարբերակները: Դրանք բոլորը թույլ են տալիս վերբեռնել տեսանյութերը մինչև 720p որակով.
Եթե ցանկանում եք ներբեռնել տեսանյութը ձեր համակարգիչ առավելագույն արագությամբ, օգտագործեք այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են ClipGrab-ը և 4K Video Downloader-ը: Սովորաբար սրանք աշխատում են ավելի արագ, քան առցանց ծառայություններն ու հավելվածները, բայց նրանք կարող են ներբեռնել միայն մինչև 1,080p որակով վիդեոներ:
Այս ծրագրերից որևէ մեկն օգտագործելու համար պարզապես տեղադրեք ցանկալի տեսանյութի հղումը դրա մեջ, ընտրեք տեսանյութի պարամետրերը և սեղմեք ներբեռնման կոճակը:
Երկու ծրագրերն էլ անվճար են Windows-ի, macOS-ի և Linux-ի համար: Բայց տեղադրման ժամանակ ClipGrab-ն առաջարկում է ներբեռնել հակավիրուսային ծրագիր, որից պետք է հրաժարվել, չմոռանաք: Իսկ 4K Video Downloader-ն ունի նաև վճարովի տարբերակ, որը թույլ է տալիս միանգամից պահպանել ընտրված ալիքների և փլեյլիսթի բոլոր տեսանյութերը: Դրա արժեքը 12 եվրո է:
Google Play-ում չկան համապատասխան ծրագրեր: Դրանց չի թույլատրվում խանութ մուտք գործել հեղինակային իրավունքի հետ կապված խնդիրների պատճառով: Իհարկե կարող եք դիմել փոքրիկ խորամանկության, որը նաև ռիսկային է: Հավելվածը ձեռք բերել հնարավոր կլինի անմիջապես մշակողի կայքից:
Հիշեք, որ Google Play-ը պատասխանատու չէ այլ աղբյուրներից ներբեռնված ծրագրերի համար: Դրանք կարող են վնասել սարքը կամ արգելափակել ձեր Google հաշիվը:
Եթե ցանկանում եք ռիսկի դիմել, ապա տեղադրեք հետևյալ ծրագրերից մեկը:
Դա անելու համար մոբայլ սարքով գնացեք մտեք կայք, ներբեռնեք տեղադրիչը և գործարկեք այն:
Եթե համակարգը հայտնում է, որ զննարկիչը չունի տեղադրման իրավունք, սեղմեք «Կարգավորումների» վրա և տվեք թույլտվություն: Եթե այս կոճակը չի երևում, անցեք ձեր սարքի կարգավորումների բաժինը: Բացեք անվտանգության բաժինը և թույլ տվեք ծրագրեր տեղադրել երրորդ կողմի աղբյուրներից:
Այս ծրագրերն անվճար են, բայց ցուցադրում են գովազդներ: Աշխատում են մոտավորապես նույն սկզբունքով: Դրանցից որևէ մեկի օգտագործման համար գտնեք ցանկալի տեսանյութը հենց հավելվածում ներկառուցված որոնման համակարգով և սեղմեք ներբեռնման կոճակը: Ընտրեք տեսանյութի որակը և սպասեք:
Documents-ը App Store-ի այն քիչ ծրագրերից մեկն է, որ կարող է ներբեռնել տեսանյութեր YouTube-ից: Չնայած դրան, հավելվածն անվճար է:
Գործարկեք այն և մտեք ներկառուցված բրաուզերը (ներքևի աջ անկյունում կլոր կոճակ):
Այնուհետև բացեք y2mate.com կայքը կամ այս հոդվածի սկզբում նշված կայքերից որևէ մեկը, որից հետո կցեք ցանկալի տեսանյութի հղումը համապատասխան տողում և սեղմեք ներբեռնման կոճակը: Դրանից հետո ընտրեք վերջնական ֆայլի պարամետրերը և սպասեք բեռնման ավարտին:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո