Ինչպե՞ս վերականգնել ջնջված ֆայլերը ցանկացած սարքում - VNews

Ինչպե՞ս վերականգնել ջնջված ֆայլերը ցանկացած սարքում

Փրկում ենք նկարներն ու ֆայլերը Windows, macOS, Android և iOS համակարգերում:

Ռեզերվային կրկնօրինակ

Ֆայլերը չկորցնելու համար հարկավոր է պարբերաբար ռեզերվային կրնկնօրինակներ ստեղծել, ամենապարզ միջոցը ամպային համակարգերում ֆայլերը պահելն է, օրինակ՝ iCloud , Dropbox, Google Drive, OneDrive և այլ ամպային պահոցներում: Դրանք ավտոմատ կերպով ստեղծում են ֆայլերի պահեստային տարբերակներ և թույլ են տալիս վերականգնել դրանք ցանկացած պահի:

Windows և macOS

Windows-ով և macOS-ով աշխատող համակարգիչների համար պետք կգան հատուկ ծրագեր ջնջված ֆայլերը վերականգնելու համար: Windows-ի համար ամենահայտնի տարբերակը Recuva-ն է: Կան նաև ալտերնատիվներ՝ DMDE և PhotoRec:

Mac-ի տերերը կարող են օգտվել Disk DrillProsoft Data Rescue և MiniTool Mac Data Recover ծրագրերից: Նշվածներից առաջինն ամենահայտնին և արդյունավետն է և դրա անվճար հնարավորությունները բավարար են:

Android

Android սմարթֆոններում կարող եք երկու տարբերակով հետ բերել ֆայլերը: Առաջինն ամենապարզն է՝ ներբեռնեք DiskDigger կամ Undeleter հատուկ ծրագրերը և դրանցով սկանավորեք հիշողությունը: Երկրորդ տարբերակով՝ կարող եք սմարթֆոնը կցել համակարգչին և Android-ի պահոցում Recuva կամ Disk Drill ծրագրերով կատարել նույն գործողությունը:

Իհարկե, սմարթֆոնների պարագայում նույնպես պետք է չմոռանալ բեքափի մասին: Google Photos-ում դրանք պահպանելը վատ տարբերակ չէ:

iPhone

iOS համակարգում պարբերաբար ավտոմատ կերպով ռեզերվային կրկնօրինակում կատարվում է: Օրինակ՝ ջնջած լուսանկարները 40 օր պահպանվում են և անհրաժեշտության դեպքում կարող եք դրանք հետ վերադարձնել առանց որևէ ծրագրի, դրանք պարզապես պահպանվում են առանձին ֆոտոալբոմում:

Բացի այդ, iOS-ը նկարներն ու այլ տվյալները պահպանում է iCloud-ում: Այստեղ կարող եք հետ բերել նաև կոնտակտները, օրացույցը և Safari-ի էջանշումները:

Ի վերջո, եթե iOS-ում ներդրված գործիքները չեն օգնում, ապա կարող եք dr.fone Data Recovery կամ PhoneRescue ծրագրերի օգնությանը դիմել: Բայց հաշվի առեք, որ սրանք վճարովի են և կատարյալ արդյունք չեն խոստանում, այնպես որ սրանք ամենավերջին տարբերակները կարող են լինել:


Windows 10-ին սովորեցրել են կառավարել սմարթֆոնի երաժշտությունը

Crash Bandicoot․ PlayStation-ի լավագույն խաղերից մեկը հասանելի կլինի Android-ում

Սմարթֆոնների միլիոնավոր օգտատերերի անձնական տվյալներ վտանգի տակ են

WhatsApp-ը նորություններ ունի Android-ի համար (լուսանկար)

Google-ը սկսել է հավելվածներ արգելափակել

Հաքերներն օգտագործում են կորոնավիրուսի տարածման տվյալներով Live քարտեզները

Android-ի թարմացումը փչացրել է Xiaomi Mi 8 սմարթֆոնները

Instagram-ը նորություն ունի համակարգիչների համար

Microsoft-ը թողարկել է միասնական Office հավելված Android հարթակի համար

WhatsApp-ը կդադարի աշխատել միլիոնավոր սմարթֆոնների մեջ

7 պատճառ iPhone-ի փոխարեն Android սմարթֆոն գնելու համար

WhatsApp-ում նոր ստիկերներ կհայտնվեն (տեսանյութ)

Android կվերադառնա հին գործառույթ

Google Play-ում հարյուրավոր վտանգավոր հավելվածներ են հայտնաբերվել

Android սմարթֆոնները նոր գործառույթ կստանան

Հայտնի են 2019-ին iPhone-ի, iPad-ի և Mac-ի համար լավագույն խաղերն ու հավելվածները