-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը պատմել է Cybertruck պիկապի սերիական տարբերակի՝ անցյալ տարի ներկայացված նախատիպի համեմատությամբ սպասվող փոփոխությունների մասին: Այս մասին գրում է Inverse-ը։
Ըստ Մասկի՝ մեքենայի չափը կնվազի 3 տոկոսով, կենտրոնական գիծը կդառնա ավելի հորիզոնական, պատուհանի ստորին հատվածի բարձրությունը կնվազի: Նաև հաստատել է, որ պիկապը կունենա նույնպիսի ջերմային պոմպ, ինչպիսին այս տարվա նորույթը՝ Model Y-ն: Այն թույլ կտա տաքացուցիչներին նվազեցնել էլեկտրաէներգիայի սպառումը, իսկ դա դրականորեն կանդրադառնա մեքենայի ընթացքի վրա:
Նա անցյալ տարի խոստացել էր Cybertruck-ը փոքրացնել։ Պարզվել էր, որ մեքենան չի տեղավորվում ստանդարտ ամերիկյան ավտոտնակում։
Էլեկտրապիկապի ևս մի նոր գործառույթի մասին Մասկը Twitter-ի օգտատերերին պատմել է օրերս: Ի պատասխան օգտատիրոջ այն հարցի, թե հնարավոր կլինի Cybertruck-ով հատել գետը, Մասկը պատասխանել է․ «Այո, նույնիսկ մի քիչ լողալ»։
Ընթերցեք նաև՝
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո