fbpx

Ինչ տեղի կունենա, երբ բախվեն 1998 և 2015թ. արտադրության ավտոմեքենաները (տեսանյութ, լուսանկարներ)

Ավտոմեքենաները տեխնոլոգիաների աճին զուգընթաց ավելի ապահով են դառնում: Այդ մասին է փաստում նաև վերջին թեստը՝ իրականացված երկու Toyota Corolla մեքենաների հետ, որոնցից մեկը 1998թ. արտադրության է, մյուսը՝ 2015:

Մեքենաները զարգացրել են 64 կմ/ժ արագություն և բախվել միմյանց: Թեստը ցույց է տվել, որ 1998թ. մոդելը լրջորեն վնասվում է բախման արդյունքում, ինչը կարող է դառնալ նաև մարդկային լուրջ կորուստների պատճառ: Հին մոդելի անվտանգությունը ստացել է ընդամենը 0,43 բալ հնարավոր 16-ից: Ահա թե ինչ տեսք է ստացել 1998թ. Corolla-ն բախումից հետո.

591d7dea270000640090ea6a

Մինչդեռ, 2015թ. մոդելը շատ ավելի դիմացկուն է, և որ ամենակարևորն է՝ լիովին անվտանգ վարորդի համար: Գնահատականն էլ համապատասխան է՝ 12,93:

591d7d362e00002200935b1a

Տեսանյութը բացահայտում է ամեն ինչ.