Ինքնագնաց ռեժիմում ընթանալիս՝ մեքենան վրաերթի է ենթարկել կնոջը - VNews

Ինքնագնաց ռեժիմում ընթանալիս՝ մեքենան վրաերթի է ենթարկել կնոջը

Արիզոնայում փորձարկման ժամանակ ինքնագնաց ռեժիմով աշխատող Uber մեքենան  65 կմ/ժ արագությամբ ընթանալիս՝ վրաերթի է ենթարկել 49-ամյա անօթևան կնոջը, ով միանգամից դուրս էր վազել դեպի ճանապարհի կենտրոնական հատված։ Կինը հիվանդանոցում մահացել է։ Վրաերթից առաջ մեքենան անգամ չի էլ փորձել նվազեցնել արագությունը։ Սա ինքնագնաց ռեժիմով աշխատող մեքենաների պրակտիկայում  առաջին դեպքն է։ Այնուամենայնիվ, Տեմպեի ոստիկանապետ Սիլվիա Մոյռը, հավաստիասցրել է, որ Uber-ը չունի մեղավորություն։ Թեև մեքենայի ղեկին եղել է վերահսկող վարորդ, սակայն միջադեպը տեղի է ունեցել, երբ այն աշխատել է ինքնագնացի ռեժիմում։

Uber-ը ժամանակավորապես դադարեցրել է փորձարկումները Սան Ֆրանցիսկոյում, Ֆինիկսում և Տորոնտոյում։

Այս միջադեպի վերաբերյալ մանրամասները հայտնի են միայն Uber-ին և տեղի իշխանություններին։  Ըստ ոստիկանության տվյալների՝ մեղավոր է ճանաչվել տուժող կողմը։