Իրականացա՞ն, թե՞ ոչ. 2017 թվականի տեխնոլոգիական կանխատեսումները - VNews

Իրականացա՞ն, թե՞ ոչ. 2017 թվականի տեխնոլոգիական կանխատեսումները

Ամեն տարվա ավարտին մարդիկ փորձում են գուշակել ու կանխատեսել, թե ինչ է իրենց սպասվում գալիք տարում։ Կանխատեսումները տարբեր են լինում, ու անկախ նրանց ձախողումից կամ հաջողությունից, կանխատեսումները կրկնվում են հաջորդ տարվա համար։ Շատերը անգամ փորձում են չհիշեցնել իրենց մեկ տարվա վաղեմության կանխատեսումները, սակայն մենք կփորձենք վեր հանել դրանք։

Ձեզ ենք ներկայացնում տեխնոլոգիաների ոլորտում 2017 թվականի համար կատարված կանխատեսումների ծաղկաքաղը հավաքված տարբեր վերլուծականներից ու լրատվականներից` IBM-ից, Future Today Institute-ից, Time-ից, Forbes-ից, Fortune-ից ուTelegraph-ից։

Արհեստական ինտելեկտի վերելք

Բոլոր-բոլորը տարին չսկսված կանխատեսում էին, որ 2017 թվականը լինելու է արհեստական ինտլեկտի տարին։ Արհեստական ինտելեկտը դարձել է կենտրոնական տեխնոլոգիա, որը ցանկացած խոշոր կազմակերպություն փորձում է ներդնել։ Արհեստական ինտելեկտը արդեն կատարում է բազում աշխատանքներ, նրան անգամ հաջողվել է ստեղծել սեփական արհեստական ինտելեկտը։ Սակայն արհեստական ինտելեկտի վերելքով պայմանավորված վեր են բարձրանում մի շարք սոցիալական ու բարոյական խնդիրներ։ Իլոն Մասկը այս առիթով բազում անգամներ արտահայտել է իր մտահոգությունը, նշելով, որ արհեստական ինտելեկտի հետ անզգույշ վերաբերմունքը կարող է ճակատագրական լինել մարդկության համար։

Իրականացա՞վ, թե՞ ոչ – գլխավորապես ԱՅՈ:

Լրացված իրականություն լայն տարածում

Վիրտուալ իրականության տեխնոլոգիան մեծ տարածում չի գտել, սակայն խաղային ոլորտում այն թելադրող դիրք ունի։ Այնուամենայնիվ վիրտուալ իրականությունը պետք չէ շփոթել լրացված իրականության հետ։ Լրացված իրականությունը հատուկ սարքերի միջոցով տեսանելի իրականության մեջ որոշ երևույթների հավելումն է, մինչդեռ վիրտուալը ամբողջովին հորինված իրականությունն է։ Որոշ գործակալություններ՝ օրինակ Time-ը իր կանխատեսումների մեջ բավականին հեռու գնաց ասելով, որ լրացված իրականությունը կգերազանցի իր տարածվածությամբ վիրտուալ իրականությունը։ Այսպիսի վստահությունը հիմնված էր Pokemon GO խաղի լայն մասայականությամբ, որը ստեղծված է լրացված իրականության տեխնոլոգիաներով։

Իրականացա՞վ, թե՞ ոչ – Ամեն դեպքում՝ ՈՉ: Ի տարբերություն նախորդ կանխատեսման այս կանխատեսումը կարելի է դասել ձախողվածների շարքին, քանզի լրացված իրականությունը 2017-ին լայն տարածում չգտավ։

Վիրտուալ իրականության ստեղծողները. Հարցազրույց ստարտափերների հետ

1 2

Apple-ը «կորոնավիրուսային» թարմացում ունի iPhone-ի և iPad-ի համար

Շրջանաձև և գունավոր QR կոդեր. Ինչ է ծրագրել Apple-ը

Xiaomi-ի հաջողությունը կամ այն, ինչ նույնիսկ երազում չէին տեսել Apple-ն ու Samsung-ը

Apple-ն ու Google-ը չեն կարողանա հետևել մարդկանց

Apple-ը կթողարկի iPhone SE Plus-ը ավելի ուշ, քան երնթադրվում էր

Google-ը բանկային քարտ կթողարկի

Թիմ Քուկը՝ Apple-ի ճակատագրի մասին

Ի՞նչ iPad գնել 2020-ին

Apple-ը հասանելի է դարձրել մարդկանց տեղաշարժի վիճակագրությունը

Apple-ը իր սարքավորումներին նոր գործառույթ «կսովորեցնի»

Google-ը և Apple-ը կմիավորվեն կորոնավիրուսի դեմ պայքարում

iOS 14-ը նոր հնարավորություն կտա iPhone-ներին

Ինչպես դիմակը դեմքին արգելաբացել iPhone-ը Face ID-ով

Top-10 աշխարհի չամուսնացած միլիարդատերերը

Եվս մեկ «կրկնօրինակում» Apple-ից. Huawei-ն նորույթ ունի

AirPods X. նոր մանրամասներ Apple-ի անլար ականջակալներից