Լավագույնները. Հայերը Fifa Ultimate Team-ում - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Լավագույնները. Հայերը Fifa Ultimate Team-ում

Mkhitaryan cover - Լավագույնները. Հայերը Fifa Ultimate Team-ում

Ամենահայտնի սպորտային սիմուլյատորի FIFA-ի հետ ծանոթ են գրեթե բոլորը։ Առաջին խաղը թողարկվել է 1993թ․ և թողարկվում է առայսօր։ FIFA 12-ից սկսած, խաղի ծրագրավորողները կատարեցին խաղի երկպագուների ցանկությունը և ստեղծեցին FIFA Ultimate Team ռեժիմը։ Այդ ռեժիմով խաղացողների կարող էին ստեղծել իրենց երազանքի թիմը։

Յուրաքանչյուր վիրտուալ ֆուտբոլիստ ուներ իր քարտերը։ Նրանք դասավորվում են ըստ մակարդակի և լինում են 4 տեսակի՝ բրոնզե, արծաթե, ոսկե և հատուկ։ Հատուկ քարտերը լինում են տարբեր տեսակի և տրվում է ֆուտբոլիստին փայլուն խաղ ցուցաբերելու համար, նաև արդեն կան հատուկ քարտեր վատ խաղի համար։

Հիմնական հատուկ քարտերն են՝

  • InForm (սև քարտ)՝ տրվում է այն ֆուտբոլիստներին, ովքեր փայլել են շաբաթվա ընթացքում,
  • MotM (նարնջագույն քարտ)՝ տրվում է այն ֆուտբոլիստին, ով աչքի է ընկել եվրոգավաթներում,
  • Hero (վարդագույն քարտ)՝ տրվում է այն ֆուտբոլիստին, ով գերազանցել է սպասելիքները, օրինակ գրանցել պոկեր մի խաղում,
  • TotS (կապույտ-ոսկեգույն)՝ տրվում է այն ֆուտբոլիստին, ով փայլել է ամբողջ մրցաշրջանի ընթացքում,
  • TotY (մուգ կապույտ)՝ տրվում է տարվա լավագույն ֆուտբոլիստներին,
  • Scream (հելուվինյան քարտ)՝ տրվում է այն ֆուտբոլիստներին, ովքեր վատ են սկսել մրցաշրջանը,
  • Record Breaker (կապույտ-կարմիր)՝ տրվում է այն ֆուտբոլիստին, ով կարողացել է ռեկորդ սահմանել։

FIFA Ultimate Team ռեժիմոմ առկա են նաև Հայաստանի հավաքականի ներկայացուցիչները։ Հատուկ քարտեր հայերից ստացել են միայն երկու հոգի՝ Յուրա Մովսիսյանը և Հենրիխ Մխիթարյանը։ Մովսիսյանը ստացել է մեկ InForm քարտ, իսկ Մխիթարյանը ունի բոլոր հատուկ քարտերը բացի TotY, Scream և Record Breaker-ից։

Ձեզ ենք ներկայացնում հայ ֆուտբոլիստների՝ բոլոր ժամանակների լավագույն քարտերը FIFA Ultimate Team-ում։

Fifa Armenia 11 - Լավագույնները. Հայերը Fifa Ultimate Team-ում

Fifa Armenia zam - Լավագույնները. Հայերը Fifa Ultimate Team-ում