Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Նրանք խելացի են և հաջողակ միաժամանակ: Սիրում են այն, ինչ ստեղծում են, մտածում են անդադար և միշտ փորձում նորը: Նրանք ապրում են մեր կողքին և փորձում դարձնել մեր կյանքը ավելի հետաքրքիր և հարմարավետ: Միջոցնե՞ր: Միջոցներ միշտ կգտնվեն, փաստում են նրանցից շատերը: Կարևորը ցանկությունն է:
Vivaro News Business & Tech-ը զրուցել է հայ հաջողակ ստարտափերների հետ, պարզել նրանց կողմնորոշվելու ձևերը, սկզբունքները և խորհուրդ հարցրել: Խորհուրդ, որը կօգնի ձեզ, եթե դուք էլ եք ուզում ստեղծել լավագույնը և հասնել հաջողության:
Լոֆթն ինքնազարգացման ու ժամանցի բազմաֆունկցիոնալ կենտրոն է, որտեղ անվճար է ամեն ինչ, բացի ժամանակից։
Այստեղ ձեզ առաջարկում են միանգամից մի քանի, իրարից անկախ սրահներ: Յուրաքանչյուր ճաշակի և զբաղվածության տեր մարդու համար կգտնվի մի փոքրիկ անկյուն: Լոֆթում կարող եք համեղ ուտելիքներ պատրաստել ընկերների հետ, գիրք կարդալ, զբաղվել յոգայով, հանդիպել գործընկերների հետ, դաշնամուր նվագել, մասնակցել տարբեր իվենթների և ուղղակի ռելաքս լինել:
Արդեն 3,5 տարի է, ինչ այն իր գրկաբաց դռներն է բացել բոլորի առաջ: Ստարտափն հաջողված է, ինչի վառ ապացույցն էլ այն է, որ Լոֆթի ոչ մի անկյուն երբեք դատարկ չի մնում:
Ինչպե՞ս կողմնորոշվել. Երբեմն՝ ինտուիտիվ։ Սակայն պետք է հաշվի առնել, որ ստարտափը հաջողված է, եթե այն կարողանում է գտնել տվյալ ժամանակի ամենաարդիական խնդիրն ու առաջարկել խելամիտ լուծում։ Եվ կողմնորոշվել պետք է այնպես, ասես ապագան հենց հիմա է, այլ ոչ թե գալու է։
Սկզբունքներ. Աշխատանքը մեր կյանքի մեծ մասն է զբաղեցնում ու կլանում է մեր ժամանակի ամենամեծ հատվածը։ Եվ կյանքից հաճույք ստանալու համար ինձ համար սկզբունքային է կատարել մարդկության համար պիտանի, լավ գործ։ Բիզնեսի մեջ առաջնային եմ համարում լավ հեղինակությունը և մարդկային առողջ ու լավ փոխհարաբերությունները, քանի որ անձնային գործոնն այսօր շատ կարևոր է։
Լավագույն ներդրում. Գլոբալ փոփոխությունների այս փուլում կարևոր է ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած տիրույթը, որը ղեկավարվում է որակավորված մասնագետների կողմից։ LOFT-ի ներդրումային երկարաժամկետ քաղաքականության մեջ առանձնանում է մարդկային կապիտալը։ Հետգնման տեսանկյունից լուրջ ռիսկեր պարունակող մարդկային կապիտալը հիմնական որակական նշանն է։
Անհաջողություններ. «Անհաջողությունը»՝ որպես եզրույթ, LOFT թիմը փորձում է չկիրառել։ Դրա փոխարեն կան սխալներ, փորձարկումներ, խնդիրներ, ռիսկեր, որոնք ցանկացած պարագայում քննարկվում են և շտկվում հնարավորինս։ Անհաջողության կարող է հանգեցնել սպառողին (այցելու) իրապես չճանաչելը՝ իր պահանջներով։
Խորհուրդ. Աշխատեք չսահմանափակել ինքներդ ձեզ։ Շատերն արհեստական շրջանակներ են գծում իրենց շուրջ՝ մտածելով դժվար թե իրենց մոտ ստացվի և դժվար թե հասնեն ավելիին։ Դուք ունակ եք անել ու ստեղծել այնքան, որքան ձեր գիտակցությունն է ձեզ թույլ տալիս, իսկ այն, հավատացեք, անսահման է։ Մի՛ անհանգստացեք, երբ գողանում են ձեր դիզայնը, տեքստը, գաղափարը, անհանգստացեք, երբ այն սկսում են չգողանալ, չէ՞ որ դա նշանակում է, որ դուք այլևս հետաքրքիր չեք։
Վերջերս Menu Group-ը նշեց իր 5 ամյակը: 5 տարիների ընթացքում ստարտափը կարողացավ բոլորին ապացուցել, որ շուկայում լավագույնը լինելու համար պետք է սիրել հաճախորդներին: Նրանք հենց այդպես էլ անում են: 3 տարի առաջ ընկերությունը սկսեց menu.ge-ն, իսկ այսօր արդեն վրացական շուկայում առաջատար դիրքում է: Իսկ մեկ տարի առաջ սկսեց արդեն menu.by՝ Բելառուսում: Եթե հայտնվեք այդ երկրերից որևէ մեկում, հիշե՛ք, որ կարող եք օգտվել օնլայն առաքման լավագույն ցանցից:
Մասնագիտություն. Մինչև վերջերս կարծում էի, թե մասնագիտությունս մաթեմատիկոս է, բայց վաղուց արդեն գիտությամբ չեմ զբաղվում, դա կրթությունս է։ Կամ՝ կառավարիչ։ Բայց երբ գրանցում էինք Menu Group-ը Լոնդոնում, հարցաշարում պետք էր լրացնել «Տնօրենի մասնագիտություն» դաշտը, և երբ իրավաբանից հարցրեցի, թե ինչ ի նկատի ունեն, ստացա հետևյալ բացատրությունը. «երբ երկու փականագործ ծառայություն մատուցող ընկերություն են բացում ու նրանցից մեկը դառնում է տնօրեն, ապա տնօրենի մասնագիտությունը փականագործն է»։ Ես առանց երկմտելու իմ մասնագիտության դիմաց լրացրեցի «Առաքիչ» ։)
Ինչպե՞ս կողմնորոշվել. Ստարտափ ստեղծվում է կամ լավ մտքից, կամ լավ թիմից, կամ հայտնագործությունից։ Լավ միտքն ամենահաճախ հանդիպող սկիզբն է, և ամենաանհաջողը։ Լավ միտքը գործի 0%-ն է։ Շատ կարևոր է, թե լավ միտք ծնողն ինչ կապ ունի իր ծնած մտքի հետ, այդ ինդուստրիայի, որին վերաբերում է միտքը, ինչ հավատ ունի, ինչ փորձ ունի ու ինչ տեսլական ունի։ Լավ թիմը շուտ թե ուշ կկարողանա նույնիսկ ամենահասարակ միտքը վերածել աշխատող բիզնեսի, եթե կա հավատ ու ճկունություն՝ սկզբնական միտքը ադապտացնել շուկային։ Լավ հետազոտությունը բիզնես կդառնա միայն տաղանդավոր մարդկանց ներգրավելու դեպքում, հակառակ դեպքում դա կամ կգողանան կամ կկրկնօրինակեն, կամ էլ կձախողվի։
Սկզբունքներ. Եթե աշխատանքային սկզբունքների մասին է, ապա արագությունը շատ կարևոր է։ Կարևոր է նաև, որ շատ մեծ քանակի մարդ ունենա էքսպերիմենտներ անելու, որոշումներ կայացնելու ու սխալվելու հնարավորություն։ Ռիսկը կարելի է սահմանափակել, իսկ օգուտն անհամեմատելի մեծ կարող է լինել։ Պետք է բաց լինել,անընդհատ սովորել, կարդալ և փոփոխվել ամեն օր։
Լավագույն ներդրում. Լավագույն ներդրման թիրախները մարդիկ են ու տեխնոլոգիաները։
Անհաջողություններ. Ամեն օր կան, ու շատ, բայց ամեն հաջորդ օր պետք է տեղափոխել անհաջողություններից քաղած դասերը և ավելի ուժեղ զգալ այդ դասերը սովորելուց հետո։ Դրանք չպետք է թևաթափ անեն, դրանք պետք է ոգևորեն, կատաղեցնեն, և ավելի հաստատակամ դարձնեն հաջողության հասնելու ցանկությունը։
Խորհուրդ. Երբեք զուգահեռ մի քանի տարբեր բաներով մի զբաղվեք։ Դա մահացու է։ Երկու ձեռքով կարելի է պինդ բռնել միայն մի ձմերուկ ու այդ ձմերուկը կարող է շատ մեծ լինել։ Եթե երկու կամ ավելի ձմերուկ բռնեք, ապա ձմերուկները կլինեն շատ ավելի փոքր, իսկ դրանք ձեր ձեռքից խլելը՝ շատ ավելի հեշտ։
Wolterman խելացի դրամապանակը շատ կարճ ժամանակում IndieGoGo կայքի միջոցով կարողացավ մեծ գումարներ հավաքել և սիրվել ոչ միայն հայաստանցիների կողմից, այլ նաև ամբողջ աշխարհի: Խելացի դրամապանակը աշխարհում ամենահզորն է սուպերհերոսին բնորոշ իր հատկություններով, որոնց շնորհիվ այն գրեթե անհար է կորցնել:
Ինչպե՞ս կողմնորոշվել. Եղած գաղափարների մեջ երբեմն դժվար է ընտրություն կատարել կամ հստակ որոշել, թե որն է ավելի լավը: Միայն մի միտք է կարևոր՝ պետք է եղածն ավելի հարմարավետ և ավելի ֆունկցիոնալ պատրաստել:
Սկզբունքներ. Ժամանակն արագ է ընթանում, երբեմն վախ կա, որ կարող ես ինչ-որ բանից հետ մնալ, կամ անել ավելի ուշ: Դրա համար կարևոր է արագությունը:
Լավագույն ներդրում. Ջանքերի ճիշտ օգտագործումն է: Կարճ ժամանակում պետք է կարողանալ շատ գործ անել:
Անհաջողություններ. Ովքեր կխոսեն քո մասին:
Խորհուրդ. Սխալվելու հավանականություն միշտ կա: Միշտ կա վախ ինչ-որ բան չհասցնելու կամ չարդարացնելու սպասելիքները: Բայց կարևոր է չվհատվելը: Գիշեր ցերեկ պետք է աշխատել:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո