-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ալան Թյուրինգի անվան Ծրագրավորման Փիլիսոփայության դպրոցը, Hero House֊ի և Երևանի Գլաձոր Համալսարանի համատեղ սկսում է ծրագրավորման ֆունդամենտալ դասընթաց, որը միտված է համաշխարհային մակարդակի մասնագետներ պատրաստելուն։
Դպրոցի առաքելությունն է օգնել սկսնակ ծրագրավորողներին ձեռք բերել լուրջ, ֆունդամենտալ գիտելիքներ ծրագրավորման և ալգորիթմական մտածողության բնագավառներում։ Պատկերացում ստանալ այն մասին, թե ինչ է ծրագրավորումը, ովքեր են ծրագրավորողները, ինչպես կարելի է դառնալ լավ ծրագրավորող և ինչ է սպասվում իրենց մասնագետ դառնալու ճանապարհին և կայացման արդյունքում։
Դասընթացին մասնակցում են 380 դիմորդ Երևանից, ինչպես նաև մարզերից ՝ Աշտարակ, Չարենցավան, Վանաձոր, Գյումրի։ ԲՈՒՀ-երից մասնակցում են ներկայացուցիչներ՝ ԵՊՀ, ՃՇՀԱՀ, ՀԱՊՀ, ՀԱԱՀ, ՎՊՀ, ԵՊՏՀ, ՀՌՀ, ՀՊՄՀ, UFAR, Հյուսիսային Համալսարան, Ուրարտու Համալսարան, Swiss UMEF University, ԵԻՊՔ, Իրական Դպրոց, ՇՊՀ և այլ ուսումնական կենտրոններից։
Դասընթացներին գրանցվելու համար հարկավոր է լրացնել ։
Դասընթացի տեվողությունը կազմում է մեկ ամիս և անցկացվում է Երևանի «Գլաձոր» համալսարանում: Դպրոցն առաջարկում է մի շարք դասըթացներ, որոնք ծածկում են թեմաների բավական լայն մի բազմություն։
Ալան Թյուրինգի անվան Ծրագրավորման Փիլիսոփայության դպրոցի նպատակն է ուսանողներին ներկայացնել ծրագրավորման բազմազանությունն ու խորությունը, ինչպես նաև հնարավորություն տալ ծանոթանալու դասախոսների հետ՝ հետագա դասընթացների հաշվով կողմնորոշվելու համար։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո