Կայացել է Beeline Ստարտափ Ինկուբատորի 3-րդ շրջափուլի դեմո օրը - VNews

Կայացել է Beeline Ստարտափ Ինկուբատորի 3-րդ շրջափուլի դեմո օրը

Beeline Ստարտափ Ինկուբատորի 3-րդ շրջափուլի 5 ստարտափ թիմերը ներկայացրել են իրենց գործող բիզնես նախագծերը պոտենցիալ ներդրողներին, էկոհամակարգի ներկայացուցիչներին և այլ հյուրերին։

Օրվա խոսնակ-հյուրն էր Հայաստանում ServiceTitan ընկերության Գործառնական տնօրեն Աշոտ Տոնոյանը, ով նաև 3 ցիկլ անընդմեջ անհատական մենթորություն է անում, սատարում և օգտակար խորհուրդներ տալիս ռեզիդենտ ստարտափներին։

«Անցած տարի մեր ինկուբատորը գործարկելիս նույնիսկ պատկերացում չունեինք, որ այն այսքան մեծ հաջողություն կունենա։ Այժմ մեր գործընկեր BANA-ի հետ դուրս ենք եկել նոր մակարդակ։  Ուրախ եմ տեսնել, թե ինչպես են մեր մասնակից ստարտափները ներդրումներ ստանում ու դուրս գալիս շուկա։ Դա հիանալի արդյունք է թե՛ ստարտափների համար, թե՛ մեր, որովհետև տվյալ դեպքում նրանց հաջողությունը մեր հաջողությունն է»,- նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Սկսած 3-րդ շրջափուլից Beeline Ստարտափ Ինկուբատորի գործարկումը վստահվել է Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցին (BANA)։ Ես և իմ թիմը ջանք չենք խնայել մեր 5 արդեն ձևավորված թիմերին զարգացնելու և ներկայանալի դարձնելու ներդրողների համար։ Ռեզիդենտները անհատական աշխատանքներ են ունեցել մեր թիմի հետ՝ իրենց ներդրման փաթեթները կազմելու համար, նաև մասնակցել են  էկոհամակարգի առաջատար մասնագետների տարաբնույթ դասընթացների, վարպետության դասերի և սեմինարների», – հայտնել է  Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի (BANA) տնօրեն Գրիգոր Հովհաննիսյանը։

Ի դեպ, այս շրջափուլի ընթացքում BANA-ի բիզնես հրեշտակները ներդրում են կատարել 4u.am ստարտափում։ Այժմ ընթանում են բանակցություններ նոր ներդրողների հետ ևս 2 ռեզիդենտ թիմում  ներդրումներ իրականացնելու նպատակով։

Beeline Ստարտափ Ինկուբատորն աջակցում է հայկական ստարտափներին տեղական և միջազգային շուկայում իրենց ճիշտ դիրքը գրավելու հարցում, տրամադրում անվճար աշխատանքային տարածք, իրականացնում անհատական հանդիպումներ հավանական ներդրողների հետ, և կազմակերպում տարաբնույթ դասընթացներ և վարպետության դասեր՝ մենեջմենթի, ֆինանսավորման, PR-ի, թվային մարքեթինգի, մարդկային ռեսուրսների կառավարման և այլ թեմաներով։


Lucky Carrot-ը ներդրում է ստացել BANA-ի բիզնես հրեշտակների կողմից

«ՆերՈւժ» ծրագրի 2 մասնակից ինկուբացիոն շրջան կանցնի Beeline ստարտափ ինկուբատորում

Եվրոպացի թոփ բիզնես հրեշտակները՝ Հայաստանում

BANA-ի ներդրողները փակ հանդիպում են ունեցել ստարտափների հետ

Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցն արդեն 2 տարի է ներդրումներ է կատարում հայկական ստարտափներում

BANA-ի բիզնես հրեշտակները ներդրում են կատարել 4u.am թիմում

Beeline Startup Incubator-ն ընդունում է 4-րդ ինկուբացիոն շրջանի հայտեր

BANA-ն հյուրընկալել է 25 եվրոպացի երիտասարդ ձեռներեցի

Մեկնարկել է Beeline Startup Incubator-ի 3-րդ շրջափուլը՝ նոր ձևաչափով (տեսանյութ)

BANA-ի դեմո օրն ու միջազգային ձեռքբերումները

Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցը ներդրում է կատարել «Հիմնարկ» թիմում

Երևանում կայացավ Բիզնես հրեշտակների համաժողովը (տեսանյութ)

Beeline ստարտափ ինկուբատորն ընդունում է մասնակցության դիմումներ