Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Կարանտինային իրավիճակում, շատերս հակված ենք սթրեսի, ինչը կարող է լուրջ հոգեբանական խնդիրների հանգեցնել։ «Հայ Հոգեբաններն ընդդեմ COVID19-ի» նախագիծը ստեղծվել է համավարակի ընթացքում հոգեբանական աջակցության կարիք ունեցող մարդկանց օգնելու համար։ Կայքի միջոցով յուրաքանչյուրը կարող է ստանալ անվճար հոգեբանական խորհրդատվություն ոլորտի լավագույն մասնագետների կողմից։
VNews – Business and Tech-ին նախագծի հեղինակ Շողեր Աթանեսյանը պատմել է կայքի ստեղծման ու աշխատանքի սկզբունքների մասին:
«Խորհրդատվությունն իրականացվելու է հեռահար կերպով, գրանցումը տեղի է ունենալու կայքի միջոցով, որը շատ պարզ և հանրամատչելի է կազմված՝ հարկավոր է ընտրել որ խմբին է պատկանում շահառուն, ապա պետք է ընտրի, թե որ մասնագետի մոտ է ցանկանում գրանցվել, ստուգի արդյոք կան ազատ ժամեր, որոնք իրեն հարմար են և գրանցվի։ Խորհրդատվությունը տևելու է 1 ժամ»,- նշում է Շողերը։
Հոգեբանական խորհրդատվությունն իրականացվելու է մի քանի ուղղություններով:
Շողերի խոսքով՝ նշված յուրաքանչյուր խմբի համար ընտրվել է համապատասխան մասնագետ, ովքեր լավագույններից են իրենց ոլորտում.
«Ավելի քան 30 հոգեբան ներգրավված են այս նախագծի մեջ, ովքեր ներկայանում են ինչպես անհատ, այնպես էլ որեւէ թիմի անդամ։ Նրանք բոլորը մեծ պահանջարկ վայելող և բազմազբաղ մասնագետներ են, սակայն պատրաստակամորեն համաձայնվեցին իրենց օժանդակությունը տրամադրել համաճարակի ընթացքում սթրեսային իրավիճակների նվազեցման համար»։
Հոգեբանների հետ կարելի է ծանոթանալ նորաստեղծ կայքում, ընդամենը հարկավոր է ընտրեով Ձեզ անհրաժեշտ ուղղությունը, գրանցվել և ստանալ հոգեբանական խորհրդատվություն:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո