fbpx

Կառավարությունը կկրճատի ամանորյա տոները

Կառավարությունը առաջիկա նիստում կքննարկի ամանորյա տոների ոչ աշխատանքային օրերի կրճատմանը վերաբերող նախագիծը:

«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ  օրենքում փոփոխություն կատարելու մասին» կառավարության աշխատակազմի ներկայացրած նախագիծը գործադիրը կքննարկի առաջիկա օրերին:

Նախագիծն առաջարկում է ամանորյա տոներին նախատեսված ոչ աշխատանքային օրերը կրճատել: Այսինքն՝ եթե առաջ Ամանորին աչ աշխատանքային էր դետեմբերի 31- հունվարի 5-ը ընկած ժամանակահատտվածը, ապա կառավարության աշխատակազմը առաջարկում է այդ հատվածը կրճատել:

Եթե առաջարկը ընդունվի, ապա 2019 թվականից Ամանորին ոչ աշխատանքային կդառնան դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը, 2-ը և 6-ը:

Հիշեցնենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանը նման որոշման մասին հայտարարել էր դեռևս 2016 թվականի վերջում: Գործադիրը հիմք է ընդունում այլ երկրներում ոչ աշխատանքային օրերի քանակը:

Դրա համաձայն, ԱՄՆ-ում տարվա ընթացքում ոչ աշխատանքային ընդամենը 10 օր կա, Բրազիլիայում` 41, Լեհաստանում` 26-ի, Ավստրիայում, Դանիայում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Լյուքսեմբուրգում և Շվեդիայում`25, Ավստրիայում` 38, Հնդկաստանում `40, Չինաստանում` 31, Թաիլանդում` 28, Ֆիլիպիններում` 25։