-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետները համացանցում հայտնաբերել են խարդախ սխեմա, որի շնորհիվ չարագործներն օգտատերերին առաջարկում են բոլորովին անվճար գեներացնել iTunes-ի, Google Play-ի, Amazon-ի, Steam-ի և այլ ծառայությունների նվեր-քարտերի կոդեր։
Դրա համար նրանք ստեղծում են ֆիշինգային կայքեր, որոնց օգնությամբ այցելուներին վերաուղղորդում են գործընկերների այլ համացանցային ռեսուրսներ։ Այնտեղ զոհերը կատարում են որոշակի գործողություններ, օրինակ, մուտքագրում են ինչ-որ անհատական տվյալներ, որոնց համար կեղծ գեներատոր կայքերի տերերը գումար են ստանում։ Արդյունքում՝ օգտատերերը ոչ միայն չեն ստանում նվեր-քարտերի անվճար կոդեր, այլև դիմում են փող վատնելու կամ իրենց անձնական տվյալները այլոց հասանելի դարձնելու ռիսկի։
«Կասպերսկի Լաբորատորիա»-ում նշել են, որ չարագործների գործողությունների ալգորիթմը միշտ նույն է։ Եթե օգտատերը հետաքրքրություն է դրսևորում անվճար կոդ ստանալու նկատմամբ, նա պետք է կայքում ընտրի նվեր-քարտ։ Միայն դրանից հետո է համակարգը սկսում «կոդի գեներացումը» կամ «կոտրելը»։
«Կոդը հաջողությամբ ստանալու համար օգտատերը պետք է հաստատի, որ ինքը ռոբոտ չէ, այն է՝ անցնի առաջարկվող հղումով եւ կատարի որեւէ առաջադրանք՝ հարցում անցնի, վիճակախաղ խաղա, թողնի հեռախոսահամարը եւ փոստի հասցեն, գրանցվի վճարովի SMS-առաքմանը կամ տեղադրի գովազդային ծրագրային ապահովում։ Արդյունքում՝ զոհը կամ անվերջ տեղափոխվում է գործընկերային կայքերով, կամ նվեր է ստանում նիշերի պատահական հավաքածու, որն, իհարկե, նվեր-քարտի իսկական կոդ չէ։ Ավելին՝ հետագայում անբարեխիղճ գովազդատուները կարող են օգտագործել անհատական տվյալները, օրինակ, սպամի առաքման նպատակով»,- նշել են ընկերությունում:
Կիբեռանվտանգության փորձագետ, Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը չարագործների զոհ չդառնալու համար օգտատերերին խորհուրդ է տալիս հետեւել մի քանի պարզ կանոնների.
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո