Կարիերայի անցում դեպի ՏՏ․ խորհուրդներ և մարտահրավերներ - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Կարիերայի անցում դեպի ՏՏ․ խորհուրդներ և մարտահրավերներ

52920481 987875474736917 3124968842510467072 o - Կարիերայի անցում դեպի ՏՏ․ խորհուրդներ և մարտահրավերներ

Երևանում առաջին անգամ մեկնարկել է «Կարիերայի անցում դեպի ՏՏ» կարիերայի կողմնորոշման հատուկ նախաձեռնությունը բոլոր նրանց համար, ովքեր փորձում են այլ ոլորտներից տեղափոխվել և հաստատվել տեխնոլոգիական ընկերություններում։ Ծրագիրը մեկնարկել է Girls in Tech-ի հայաստանյան մասնաճյուղի, Staff.am աշխատանքային հարթակի և ISTC կենտրոնի համագործակցությամբ: Նախաձեռնության նպատակն է աջակցել գրավիչ այս ոլորտ ձգտող մասնագետներին համապատասխան խորհրդատվությամբ, ոլորտում կողմնորոշվելու խորհուրդներով և իհարկե մարտահրավերները հաղթահարելու և հաջողելու բանալիներով:

Նախաձեռնությանը մասնակցելու և իրենց ընկերությունների փորձը կիսելու պատրաստակամություն էին հայտնել Հայաստանում գործող 8 առաջատար ՏՏ ընկերությունների մարդկային ռեսուրսների բաժինների ղեկավարներ, այդ թվում՝ Synergy, SFL, Webb Fontaine, Rockbite Games, Joomag, Ginosi, Benivo և 10Web:

53078658 987874618070336 9165197950370971648 o 960x642 - Կարիերայի անցում դեպի ՏՏ․ խորհուրդներ և մարտահրավերներ

«Սա բացառիկ հնարավորություն էր ՏՏ-ում աշխատանք փնտրողների համար ոչ միայն պարզապես ծանոթանալու ոլորտում առաջատար ընկերությունների ներքին մշակույթին,  այլ նաև նրանց ուղղել հուզող հարցերն ու բացահայտել աշխատանքի ընդունման նրանց քաղաքականությունը», – նշեց Girls in Tech-ի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Սեդա Պապոյանը:

52997990 987874111403720 1945877019837333504 o 960x642 - Կարիերայի անցում դեպի ՏՏ․ խորհուրդներ և մարտահրավերներ

«Կարիերայի անցում դեպի ՏՏ» նախաձեռնության մասնակիցները նաև հնարավորություն ունեին տեղեկատվական հարթակի շնորհիվ ծանոթանալ մի քանի ընկերություններում առկա աշխատատեղերին և վերապատրաստման հնարավորություններին:

«Այս նախաձեռնությամբ մենք կարողացանք ցույց տալ, որ ՏՏ-ն որքան էլ որ գրավիչ է, միունույն է մեծ ջանքեր է պահանջում հաստատվելու և հաջողության հասնելու համար: Բայց եթե կա սովորելու եւ անձնային զարգացման հստակ մտադրություն, ապա պետք է ամուր առաջ շարժվել», – ասաց Staff.am հարթակի համահիմնադիր և ղեկավար Լուիզա Ավետիսյանը:

Գործընկերները նախատեսում են «Կարիերայի անցում դեպի ՏՏ» նախաձեռնությամբ հանդես գալ պարբերաբար:

53110736 987874281403703 242541205546598400 o 960x642 - Կարիերայի անցում դեպի ՏՏ․ խորհուրդներ և մարտահրավերներ52995415 987873481403783 9171353128132411392 o 960x642 - Կարիերայի անցում դեպի ՏՏ․ խորհուրդներ և մարտահրավերներ


Հայ տվյալագետները կշարունակեն ուսումը Սան Խոսեի համալսարանի Data Analytics մագիստրոսական ծրագրում

Devfest Armenia 2019 կոնֆերանսը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին

Hack the DNA Datathon. գենոմի հետազոտությունների ոլորտը մասսայականացնելու բացառիկ հնարավորություն

Teenz․ ամառային ծրագիր 12-18 տարեկան պատանիների համար

10 ստարտափ մասնակցում է Climate Change Tech Accelerator 2019 ծրագրին (լուսանկարներ)

10Web-ը մշակում է նոր լուծում, որը AI-ի միջոցով կավտոմատացնի վեբ-կայքեր պատրաստելը (տեսանյութ)

ԵՊՀ-ի և Սան Խոսեի պետական համալսարանի դասախոսները համատեղ կրթական ծրագիր են մշակում

Staff.am-ն արդեն Ղազախստանում է` HireBee բրենդով և նոր օնլայն հարթակով

Google-ի՝ Կանանց ծրագրի առաջին միջոցառումը Երեւանում

ISTC-ն կհամագործակցի Սան Խոսեի պետական համալսարանի հետ

Հայտնի են «Բաց կառավարման տվյալների Հեքըթոնի» հաղթողները

«Աղջկա նման» կանանց զորեղացման ծրագիրը նաև Գյումրիում

Staff.am-ը գործարկել է օնլայն դիմումների նոր համակարգ

Կայացել է #LikeAGirl նախաձեռնության առաջին հանդիպումը (լուսանկարներ)

ՏՏ ոլորտն ամենացանկալին է աշխատանք փնտրողների համար (վերլուծություն)

Geeks Against GBV հաքաթոնի հաղթող թիմերն ստացան 1 մլն․ դրամի չափով պարգևներ