fbpx
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Կյել Նորդստրոմը ելույթ ունեցավ Երևանում (տեսանյութ)

Սեպտեմբերի 7-ին Երևանում տեղի ուենացավ այս տարվա կարևորագույն բիզնես-իրադարձությունը։ Հայաստան էր ժամանել «Funky Business» համաշխարհային բեսթսելլերի հեղինակ, շվեդ տնտեսագետ և էքստավագանդ բիզնես-մտածող Կյել Նորդստրոմը։

1999թ․ լույս տեսած «Funky Business – Talent Makes the Capital Dance» գիրքը Նորդստրոմին բերեց համաշխարհային ճանաչում, դարձավ բիզնես գրականության հիթ և թարգմանվեց 32 լեզուներով։ Այն անվանում են նոր տնտեսական համակարգի մանիֆեստ:

Մենեջմենթի ոլորտի հեղինակավոր «The Thinkers 50» վարկանշային ցուցակը 2009 թվականին Կյել Նորդստրյոմին դասել է միջազգային մասշտաբով 23-րդ տեղը և ընդգրկել Եվրոպայի բիզնես-մտածողների TOP հնգյակում: International Guru League վարկանիշը նրան դասել է 5-րդ տեղում մենեջմենթի այնպիսի գուռուներից հետո, ինչպիսիք են Մայքլ Փորտերը, Հանս Թրոմփենարսուն և Տոմ Փիթերսը:

Նշենք, որ WORLD’S TOP SPEAKERS IN ARMENIA նախագիծը Skill.am-ի նախաձեռնությունն է, որի շրջանակներում Հայաստանը դարձրավ հարթակ, որտեղ ելույթ են ունենում համաշխարհային թոփ բանախոսներ, մեծանուն մտածողներ և համաշխարհային բեսթսելերների հեղինակներ։