Կոտայքի մարզի 12 դպրոցում կհիմնվեն «Արմաթ» լաբորատորիաներ - VNews

Կոտայքի մարզի 12 դպրոցում կհիմնվեն «Արմաթ» լաբորատորիաներ

Կոտայքի մարզպետարանը մարզային ենթակայության 12 դպրոցներում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) հետ համատեղ առաջիկայում կհիմնեն «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ:

Այս նպատակով Կոտայքի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում Կոտայքի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանի, «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների Կոտայքի մարզի համակարգող Արմեն Մխոյանի, մարզպետարանի համապատասխան ոլորտները համակարգող ստորաբաժանումների ներկայացուցիչների և ծրագրով ընդգրկված 12 դպրոցների տնօրենների մասնակցությամբ:

Եվս մեկ անգամ ընդգծելով նախագծի կարևորությունը և ողջունելով ծրագրի իրականացման գործում դպրոցների տնօրենների պատրաստակամությունը՝ մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը հայտնեց, որ «Արմաթ» լաբորատորիաների հիմնումը մարզի դպրոցներում ևս մեկ քայլ է կրթական ոլորտի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու առումով:

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների Կոտայքի մարզի համակարգող Արմեն Մխոյանը դպրոցների ղեկավարներին ներկայացրեց ծրագիրը և իրականացման փուլերը: Նա կարևորեց ինժեներական կրթության ուսուցանումը հանրակրթական դպրոցներում՝ հետագայում ձեռնարկատիրական գործունեության մշակման գործում արդեն պատրաստի մասնագետներ ներգրավելու տեսանկյունից:

Դպրոցների տնօրենները հայտնեցին, որ պատրաստ են ծրագիրն իրագործել ամենակարճ ժամկետներում:

Այժմ Հայաստանի, Արցախի և Վրաստանի տարածքում գործում են 250-ից ավելի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որտեղ ավելի քան 6500 երեխա ստանում է անվճար ինժեներական կրթություն։

Կոտայքի մարզի 8 կրթական հաստատություններում (6-ը մարզային ենթակայության) արդեն գործում են «Արմաթ» լաբորատորիաներ:
Այս փուլում մարզի 11 դպրոցներում նախատեսվում է լաբորատորիաների հիմնում, 1-ում՝ համապատասխան գործիքակազմով համալրում:


«Արմաթը» դիմավահաններ է տրամադրել շուրջ 50 բուժհաստատության

«Արմաթն» անցնել է հեռավար ուսուցման

Այլ երկրներ օգտագործում են այն մոդելը, որը մշակվել է Հայաստանում. Կարեն Վարդանյան

«Արմաթը»՝ Հարավային Ասիայի խոշորագույն տեխնոլոգիական ցուցահանդեսում

Փետրվարին կբացվի առաջին «Արմաթ» լաբորատորիան Հնդկաստանում

Աղվերանում կայացել է «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումը

Նոր իրավիճակը նոր ռազմավարություն է պահանջում. Կարեն Վարդանյան

Շիրակի մարզի բոլոր դպրոցներում կան «Արմաթ» լաբորատորիաներ

Վերջին հինգ օրում բացվել է 57 «Արմաթ» լաբորատորիա

BIF 2019. Դիլիջանում անցկացվեց 7-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումը

BIF 2019-ը արդյունաբերական հեղափոխության ինովացիոն ուղիներին նվիրված կլինի

41 թիմ կպայքարի Robotex Armenia-ի գլխավոր մրցանակի համար

Robotex միջազգային մրցույթը Երևանում տեղի կունենա նոյեմբերի 9-ին

Արմաթն ամփոփել է «IT շաբաթվա» նվաճումները

Ամփոփվել են հոբելյանական 15-րդ ԴիջիԹեքի արդյունքները

Արմաթ կրթական ծրագիրն արտահանվում է Հնդկաստան