Կորոնամարքեթինգ․ #շնորհակալություն_բժիշկ մեդիա արշավի հաջողության պատմությունը - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Կորոնամարքեթինգ․ #շնորհակալություն_բժիշկ մեդիա արշավի հաջողության պատմությունը

Կորոնավիրուսի դեմ պայքարի առաջին գծում բուժաշխատողներն են, օր ու գիշեր նրանք պայքարում են յուրաքանչյուր հիվանդի կյանքի և առողջության համար՝ վտանգի ենթարկելով սեփականը։

Այս օրերին սոց․ ցանցերում հաստատ նկատած կլինեք #շնորհակալություն_բժիշկ հեշթեգով գրառումներ, որոնք իհարկե պատահական չեն հայտնվել հայկական թվային տիրույթում։ Ուսումնասիրել ենք՝ ինչպես է սկսվել ու ինչ զարգացում է ստացել այս մեդիաարշավը, որի հեղինակը AMCG Agency մարքեթինգային ընկերությունն է։

Ինեսսա Արշակյանը՝ AMCG Agency-ի թիմի ղեկավարը,  VNews – Business and Tech–ին պատմել է բժիշկներին շնորհակալություն հայտնելու այս ժեստի գաղափարի, անհրաժեշտության, տենդենցների մասին։

«Հանրային սոցիալական մարտահրավերների ժամանակ ցանցում մարդկանց ու բիզնեսների վարքը դառնում է ավելի սոցիալական: Սա բերում է նրան, որ բիզնեսները պետք է առավել թիրախային ու ընտրողաբար մոտենան սեփական կոմունիկացիաներին` արդեն առկա հաճախորդներին չկորցնելու միակ նպատակով, քանի որ իրավիճակից ելնելով ագրեսիվ ու նոր հաճախորդներ ներգրաբվելուն ուղղված կոմունիկացիաները կարող են նեգատիվի ալիք բարձրացնել»,– նշում է Ինեսսան:

Այսպիսով, հայտնի հրապարակումը առաջին անգամ բժիշկ Գոռ Անանյանի հարթակում կատարվեց․

«Տվյալ սոցիալական գովազդային արշավն օգնելու էր սատարել ժողովրդին ծանր պահին, շեղել բացասականից և իհարկե դառնալ լավ ընկեր՝ վիրտուալ տիրույթում»,–նշում է Ինեսսան։

Հրապարակումը շատ արագ տարածում գտավ։ Արշավին հետագա չորս օրերի ընթացքում միացան ինչպես բիզնեսներն, այդպես էլ անհատները․ ՀՀ առաջին տիկին Աննա Հակոբյանը, մի շարք բլոգերներ, NIKO Group-ը, Buy.am-ը, Asekose.am-ը, Ijevan Group-ը, Kamurj UCO-ն, Մակիչյան Քանսալթինգը, Մի Վնասիր ՀԿ-ն, Ani Product-ը, Araexpress.am-ը, ՀՊՏՀ-ն, երգիչ Ռոլանդ Գասպարյանը և այլոք։

 

Ստեղծվեցին նույնիսկ Facebook frame-եր, որոնք օգտատերերը կարող էին կցել իրենց գլխավոր նկարին։

 

 

Երախտագիտության արշավը չսահմանափակվեց միայն թվային տիրույթում, նույնիսկ նախաձեռնվեց դրամահավաք F100-ի կողմից՝ հօգուտ բուժաշխատողների։ Ինքնաբուխ մի շարք ակցիաներ նույնպես կազմակերպվեցին։ Մարդիկ դուրս էին գալիս պատժգամբ՝ ծափահարելու բժիշկներին։

 

«Համաշխարհային ցնցումների ու սոցիալական մարտահրավերների ժամանակ բիզնեսները սոցիալական ցանցերում ունեն ամենամեծ մարտահրավերները` պահպանել լոյալ հաճախորդներին, հնարավորության դեպքում ստեղծելով հուսալի ու ներգրավված հանրություն, հետցնցումային վերականգնողական իրավիճակում արագ ռեաբիլիտացվելու նպատակով»,– ամփոփում է Ինեսսան։

Նշենք, որ Հայաստանում արշավի առաջխաղացման համար ծախսվել է 0 միավոր։

Մեդիաարշավի արդյուքները՝ թվերով


Reebok-ը ստեղծել է տեխնոլոգիական դիմակներ՝ սպորտով զբաղվելու համար

Ներկայացվել է նոր հակավիրուսային կոստյում՝ մաքսիմալ պաշտպանությամբ

ՏՏ ոլորտի աջակցության համար կկտրամադրվեն 10-30 մլն դրամի դրամաշնորհներ

Ֆրանսիացիները ավելի քան 10 մլն լիտր գարեջուր կոչնչացնեն

Apple-ն ու Google-ը չեն կարողանա հետևել մարդկանց

Սմարթֆոնների շուկան 2020թ․ զգալիորեն կկրճատվի

Բիլ Գեյթսը՝ կարանտինից դուրս գալու վտանգների և պատվաստանյութի մասին

#ԽելացիԾախսեր․ Ինչպես ճիշտ պլանավորել գովազդային բյուջեն

Facebook-ը News Feed-ում նախազգուշացնող հրապարակումներ կանի

Թիմ Քուկը՝ Apple-ի ճակատագրի մասին

Աշխարհի ամենամեծ ինքնաթիռը մոտ 100 տոննա պաշտպանիչ հագուստ ու դիմակ է տեղափոխել Վարշավա

Яндекс.Карты-ն սկսել է ցուցադրել խանութներում հերթերի չափը

#ԿորոնաԴիզայն․ Ինչպես ստեղծվեց կորոնավիրուսի հայտնի նկարը

Կայք, որ կօգնի հաղթահարել կարանտինային սթրեսը

Հավելվածը կախտորոշի կորոնավիրուսը ձայնով, շնչառությամբ և հազով

Նոր շնչասարք՝ հայ ինժեներների կողմից (տեսանյութ)