fbpx
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Կրիպտոարժույթների կանոնակարգումը տարբեր երկրներում

Աշխարհում առաջին կրիպտարժույթը բիթքոինն է, որը ստեղծվել է 2009 թ.: Հիմա այն դարձել է եզակի երևույթ և «գլխիվայր շուռ տվել» ֆինանսական շուկաները: Կրիպտոարժույթների առավելությունների և թերությունների մասին թեժ զրույցները անընդհատ շարունակվում են: Ամեն օր ավելի ու ավելի շատ մարդիկ ոչ միայն հետաքրքվում են, այլ նաև դառնում են այս գործընթացի մի մասը: Պետք է նշել, որ կրիպտոարժույթների իրավական կարգավիճակը դեռ անորոշ է: Որոշ երկրներում, օրենսդրական մակարդակով թույլատրվում է այս արժույթի օգտագործումը: Այս պահին կրիպտոարժույթը կարելի է դիտարկել որպես դրամական միավոր, ապրանք կամ ներդրումային ակտիվ:

Եկեք տեսնենք, թե տարբեր երկրներում ինչպիսի իրավական կարգավիճակ ունի կրիպտոարժույթը:

ԱՄՆ

Ամերիկայում բիթքոինը նույնքան մեծ արժեք ունի, որքան սեփականությունը, արվեստի գործերը կամ ոսկին: 2014 թ. մշակվել է ուղեցույց, որը վերաբերում է կրիպտոարժույթներով և բիթքոիններով գործարքների հարկմանը պրոցեսին: Նրանք ովքեր ձեռք են բերում կրիպտոարժույթ որպես ներդրում, վաճառելով  ստանում եմ շահույթ կապիտալի աճից, ոչ թե փոխարժեքային տարբերությունից:

Ճապոնիա

2016 թ. բիթքոինը համարվում է պաշտոնական վճարային միջոց: Իսկ 2017 թ. թվային արժույթն ազատված է սպառողական հարկերից: Գործարքների արդյունքում ստացված շահույթը հավասար է բիզնեսից ստացվող շահույթին, հետևաբար այն հարկվում է միայն կապիտալի շահույթից:

Կանադա

Այս երկրում կրիպտոարժույթը թանկարժեք ունեցվածք է: Հարկերը կախված են վիրտուալ արժույթի օգտագործման նպատակից. գնումներ, վաճառք կամ ներդրումներ:

Գերմանիա

Բիթքոինին տրվում է մասնավոր փողի կարգավիճակ: Կրիպտոարժույթների օգտագործումը օրինական է: Հարկի գումարը տարբեր է սովորական օգտագործողների, մայներների, ֆոնդային բորսաների և ձեռնարկությունների համար:

Մեծ Բրիտանիա

Կրիպտոարժույթը համարվում է արտարժույթ, հետևաբար հարկումը իրականացվում է արտարժույթի համեմատությամբ: Ներկայումս Միացյալ Թագավորության կառավարությունը մշակել է վիրտուալ արժույթի փոխանակման գործողությունների կարգավորում:

Շվեդիա

Բիթքոինը հավասարվել է արժույթին: Կարևոր է նշել, որ «բիթքոինների հանքարդյունաբերության» եկամուտը Շվեդիայում համարվում է աշխատուժի եկամուտ, այլ ոչ թե ձեռնարկատիրական գործունեություն:

Իսրայել

Դեռևս 2017 թ. սկզբին բիթքոինը սեփականության կարգավիճակ է ստացել: Դա պայմանավորված է արժույթի կարգավորման մասին օրենքով, որով բիթքոինը չի կարող լինել վճարման միջոց: Հետևաբար, վիրտուալ արժույթի վաճառքը համարվում է գույքի վաճառք, և եկամուտը հարկվում է: Այս դեպքում գործում է երկու տեսակի հարկ՝ ԱԱՀ և եկամտահարկ:

 Իսլանդիա

Երկրի քաղաքացիներին արգելվում է բիթքոինով առևտուր կատարել բորսաներում, բայց կարող են զբաղվել մայնինգով: Այստեղ ստեղծվել է բիթքոինի անալոգը՝ Ավրորաքոինը(Auroracoin):

Ռումինիա

Կենտրոնական բանկը կրիպտոարժույթներով գործարքները անօրինական է համարում:

Ղրղզստան

Կրիպտորաժույթների օգտագործումը այստեղ անօրինական է համարում:

Կրիպտորաժույթներն արգելված են նաև Էկվադրում, Թայվանում, Վիետնամում և Բանգլադեշում


Ի՞նչ սպասել կրիպտոարժույթների շուկայից

Apple-ը նոր արգելք է սահմանել իր ծրագրավորողների համար

Կլինիկա կրիպտոկախվածությունը բուժելու համար

Բառարան մայներների և կրիպտոարժույթների տնօրինողների համար

Բանտ Bitcoin-ի պատճառով: Ամենախիստ սահմանափակումով 15 երկիր

Կրիպտարժութային հազարավոր դոլարներ․ էնդի Բաուխի կտավները

Հայ օգտատերերին սպառնում են կրիպտոմայներ ծրագրերը․ «Կասպերսկին» ահազանգում է

Երևանում առաջին անգամ կանցկացվի Armenian Blockchain Forum

Twitter-ը նույնպես արգելեց կրիպտոարժույթների գովազդը

Աշխարհում առաջին անգամ տեղադրվել է բիթքոինին նվիրված հուշարձան (լուսանկարներ)

Bitcoin-ի հիմնադիրը մեղադրվում է 5 մլրդ․ դոլարի գողության մեջ

Հաքերները կոտրել են Tesla-ի Cloud-ը

4 ամենահայտնի կրիպտոարժույթները և դրանց տարբերությունը

Ինչ է մայնինգը

Bitcoin՝ խաղը առաջինն ավարտողին. Աննախադեպ մարքեթինգային քայլ խաղային ինդուստրիայում

Ethereum-ի հիմնադիրը հեռացավ, որպեսզի ստեղծի 5-րդ լավագույն կրիպտոարժույթը