Հակոբ Արշակյանը հանդիպել է Սպիտակ տան ու ԱՄՆ Կոնգրեսի նորարարությունների խորհուրդների ղեկավարության ու անդամների հետ - VNews

Հակոբ Արշակյանը հանդիպել է Սպիտակ տան ու ԱՄՆ Կոնգրեսի նորարարությունների խորհուրդների ղեկավարության ու անդամների հետ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ԱՄՆ-ում մասնակցել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանի ու Վաշինգտոնում տեղեկատվական տեխնոլոգիաների ու նորարարությունների ոլորտի առաջատար «Institute for Education» կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Քեթրին Քեմփերի կողմից կազմակերպված քննարկմանը:
Ներկա էին Սպիտակ տան ու ԱՄՆ Կոնգրեսի նորարարությունների խորհուրդների ղեկավար կազմն ու անդամները: Հանդիպման մասնակիցների թվում էին նաև ԱՄՆ տեղեկատվական տեխնոլոգիաների գլխավոր խորհրդականի տեղակալ Քորիանա Զարեկը, Սպիտակ տան նորարարությունների խորհրդի գործադիր տնօրեն Ջոշուա դի Ֆրանսեզը և Սպիտակ տան նորարարությունների խորհրդի ծրագրի նախագահ Կլարա Ցաոն:
Սպիտակ տան նորարարությունների ծրագրում ներկայում ընդգրկված են ԱՄՆ պետական ու մասնավոր ոլորտները ներկայացնող հաստատությունների ու խոշոր կորպորացիաների նորարարությունների ոլորտի առաջատար մասնագետներ, ովքեր ԱՄՆ նախագահի հովանու ներքո գործող այս ծրագրի շրջանակներում աշխատում են ոլորտի` երկրի համար առաջնային նշանակություն ունեցող խնդիրների լուծման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում դեսպան Ներսեսյանը ներկայացրել է նորաստեղծ՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործառույթները, ինչպես նաև հակիրճ խոսել է  նախարարի` Սիլիկոնյան հովիտ կատարած այցի մասին:
Նախարարը խոսել է  բարձր տեխնոլոգիական ոլորտում Հայաստանի առաջընթացի, նախարարության ընթացիկ ծրագրերի ու նպատակների մասին, ներկայացրել  Սիլիկոնյան հովիտ կատարած այցի ընթացքում տեղի ունեցած հանդիպումներն ու ձեռքբերված պայմանավորվածությունները, Հայաստանում ներդրումային հնարավորությունները:
Հակոբ Արշակյանը պատասխանել է  ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանի գործարար միջավայրին, ոլորտի կրթական բարեփոխումներին, նորարարական լաբորատորիաների ստեղծմանը, կիբերանվտանգությանը և այլն: Զրուցակիցները մտքեր են փոխանակել  վերոնշյալ ոլորտներում Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները խորացնելու շուրջ:
Նախարարը տեղեկացրել է նաև հոկտեմբերի 6-9-ը Հայաստանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT-2019) մասին:


Դրամաշնորհ «Ծրագրավորման հիմունքներ» դասընթացների կազմակերպման համար

Հայաստանում էլեկտրոնային առևտրի շրջանառությունը գրեթե եռապատկվել է

Հայաստանում թոքերի արհեստական շնչառության սարքերի վերանորոգման աշխատանքներ են ընթանում

Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Աբու Դաբիում անցկացվող «UMEX/SimTEX 2020» համաժողովին

Հայտնի են Դրեյփերի համալսարանում սովորելու մեկնող հաղթողները

Հակոբ Արշակյանը՝ Youtube-ի, Google Maps-ի և PayPal-ի հետ բանակցությունների մասին

Լիտվան հետաքրքրված է տեխնոլոգիական կրթության հայկական մոդելով

Հակոբ Արշակյանն արժանացել է մրցանակի արհեստական բանականության ոլորտում ներդրման համար

Մեկնարկում է «ՆերՈւժ» սփյուռքի ստարթափ ծրագիրը. ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր

Վանաձորում ընթանում է Ինժեներական համաժողով-ցուցահանդեսը

Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել է ազգային վենչուրային ֆոնդի ֆինանսավորման հետ կապված հարցեր

Նախարար Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել Yerevan Testing Days կոնֆերանսում

Օտարերկյա ՏՏ ընկերությունները հարկային արտոնություն չեն ստանա

ՏՏ նախարարը հանդիպել է Google-ի տնօրենի հետ

Ֆրանսիական «Sigfox» ընկերությունը պատրաստ է համագործակցելու հայաստանյան IoT ստարտափների հետ

DataArt միջազգային ընկերությունը գրասենյակ կբացի Հայաստանում