Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել է ազգային վենչուրային ֆոնդի ֆինանսավորման հետ կապված հարցեր - VNews

Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել է ազգային վենչուրային ֆոնդի ֆինանսավորման հետ կապված հարցեր

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ԱՄՆ կատարած այցի շրջանակներում հանդիպել է Համաշխարհային բանկի ֆինանսների, մրցունակության և նորարարության գլոբալ դեպարտամենտի  տնօրեն Ալֆոնսո Գարսիա Մորային, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ստորաբաժանման ղեկավար Մարիալիզա Մոտտային, Համաշխարհային բանկի առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքների ծրագրի ղեկավար Կարեն Գրիգորյանին:

Հանդիպման ընթացքում նախարարը, ներկայացնելով նորաստեղծ նախարարության առաջնահերթությունները,  կարևորել է Հայաստանում ազգային վենչուրային ֆոնդ ստեղծելու նախաձեռնությունը, որը գործելու  է հանրային և մասնավոր գործընկերության սկզբունքով (PPP)։ Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ Սիլիկոնյան հովտում իր ունեցած հանդիպումների ընթացքում այս նախաձեռնությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների, այդ թվում՝ հայ մասնագետների ու հայկական ծագման ընկերությունների շրջանակում։

ՀԲ ներկայացուցիչները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանում ինժեներական գիտության բարձր մակարդակը և այս ներուժը լավագույնս օգտագործելու՝ նորաստեղծ նախարարության նպատակները:

Կարևորվել են Համաշխարհային բանկի հետ իրականացվող ծրագրերը, մասնավորապես, «Ինժեներական քաղաքի», կիբերանվտանգության և նորարարության աջակցման ծրագրերի իրականացումը, ինչպես նաև քննարկվել են ազգային վենչուրային ֆոնդի ֆինանսավորման հետ կապված, թվային տնտեսության ուղղությամբ հնարավոր համագործակցության ուղղությունները։


Դրամաշնորհ «Ծրագրավորման հիմունքներ» դասընթացների կազմակերպման համար

Հայաստանում էլեկտրոնային առևտրի շրջանառությունը գրեթե եռապատկվել է

Հայաստանում թոքերի արհեստական շնչառության սարքերի վերանորոգման աշխատանքներ են ընթանում

Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Աբու Դաբիում անցկացվող «UMEX/SimTEX 2020» համաժողովին

Հայտնի են Դրեյփերի համալսարանում սովորելու մեկնող հաղթողները

Հակոբ Արշակյանը՝ Youtube-ի, Google Maps-ի և PayPal-ի հետ բանակցությունների մասին

Լիտվան հետաքրքրված է տեխնոլոգիական կրթության հայկական մոդելով

Հակոբ Արշակյանն արժանացել է մրցանակի արհեստական բանականության ոլորտում ներդրման համար

Մեկնարկում է «ՆերՈւժ» սփյուռքի ստարթափ ծրագիրը. ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր

Վանաձորում ընթանում է Ինժեներական համաժողով-ցուցահանդեսը

Հակոբ Արշակյանը հանդիպել է Սպիտակ տան ու ԱՄՆ Կոնգրեսի նորարարությունների խորհուրդների ղեկավարության ու անդամների հետ

Նախարար Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել Yerevan Testing Days կոնֆերանսում

Օտարերկյա ՏՏ ընկերությունները հարկային արտոնություն չեն ստանա

ՏՏ նախարարը հանդիպել է Google-ի տնօրենի հետ

Ֆրանսիական «Sigfox» ընկերությունը պատրաստ է համագործակցելու հայաստանյան IoT ստարտափների հետ

DataArt միջազգային ընկերությունը գրասենյակ կբացի Հայաստանում