Հայաստանը Լոնդոնում միասնական տաղավարով կմասնակցի AI & Big data EXPO ցուցահանդեսին - VNews

Հայաստանը Լոնդոնում միասնական տաղավարով կմասնակցի AI & Big data EXPO ցուցահանդեսին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հրավիրում է ընկերություններին մասնակցելու ս․թ․ մարտի 17-18 Լոնդոնում անցկացվելիք «AI & Big data EXPO» միջազգային ցուցահանդեսին:

Պատվիրակության կազմում ընդգրկված ընկերությունները հեղինակավոր այս ցուցահանդեսին  Հայաստանը կներկայացնեն  «Armenia» միասնական տաղավարով։

Հայաստանյան ընկերություններին հնարավորություն է ընձեռվում միասնական տաղավարի շրջանակներում ներկայացնելու իրենց արտադրանքն ու նորարարական լուծումները, ձեռք բերելու նոր գործընկերներ, ընդլայնելու իրացման ու գործակցության շուկաները:

Ցուցահանդեսին մասնակցելու հայտ ներկայացրած և ընտրված  ընկերությունների ներկայացուցիչների գիշերակացը (3 գիշեր) և տաղավարում ներկայացվածությունը կհոգա ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։

Հայտադիմումը և մասնակից ընկերությունների ընտրության չափորոշիչները ներկայացված են AI-EXPO Application Form-ում։ Հայտադիմումի լրացման վերջնաժամկետն է մարտի 1-ը: Հավելյալ տեղեկությունների գրել [email protected] էլ․փոստի հասցեին։