-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Հայաստանը միասնական տաղավարով կմասնակցի ExpoElectronica ամենամյա էլեկտրոնային բաղկացուցիչների, մոդուլների և հավաքածուների ցուցահանդեսին։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է Մոսկվայում ապրիլի 14-ից 16-ը կայանալիք ExpoElectronica ամենամյա էլեկտրոնային բաղկացուցիչների, մոդուլների և հավաքածուների ցուցահանդեսի մասնակցության հայտադիմումների ընդունման մասին:
Ցուցահանդեսի թեմաների մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք անցնել հետևալ հղումով․ www.expoelectronica.ru
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պատվիրակությունը մասնակցելու է ExpoElectronica ցուցահանդեսին և թույլ կտա պատվիրակության կազմում ընդգրկված 7 ընկերության ներկայանալ «Armenia» միասնական տաղավարով:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ապահովելու է յուրաքանչյուր ընկերությունից մեկ ներկայացուցչի գիշերակացը և տաղավարում ներկայացվածությունը, մնացյալ ծախսերը կհոգան ընտրված ընկերությունները:
Հայտադիմումները լրացնելու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով․ ExpoElectronica Application Form
Հայտադիմումների լրացման վերջնաժամկետն է մարտի 16-ը: Լրացուցիչ տեղեկությունների կամ հարցերի համար կարող եք գրել [email protected] էլ. հասցեին:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո