Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Նոյեմբերի 23-24-ին Շվեյցարիայի Բազել քաղաքում կայացավ Swiss Blockchain Leadership Summit համաժողովը: Միջոցառումը միավորում էր 2000-ից ավելի մասնակիցների, այդ թվում` քաղաքական առաջնորդների, ֆինանսական և տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարների, մտավորականների, կարգավորող մարմինների, և այլն: Քննարկումների կիզակետում էին բլոկչեյն տեխնոլոգիայի ապագա զարգացումն ու նրա սոցիալ-տնտեսական ազդեցությունը:
VNews – Business and Tech-ին Nooor բլոկչեյնի հայկական ասոցիացիայից հայտնեցին, որ իրենց թիմը նույնպես մասնակցել է Swiss Blockchain Leadership Summit-ին՝ ներկայացնելով Հայաստանում բլոկչեյնի զարգացման հեռանկարները, ռեսուրսները, մասնագիտական ներուժը, ինչպես նաև տեխնոլոգիայի օրենսդրական կարգավորման նախադրյալներն ու մարտահրավերները։
Նոյեմբերի 23-ին Nooor-ի նախագահ Վիգեն Առուշանյանը հանդես է եկել անհատական ելույթով, այնուհետև Bosch, IBM, S7 Airlines ընկերությունների, ինչպես նաև Ռոտերդամի նավահանգստի ներկայացուցիչների հետ մասնակցեց բլոկչեյնի` իրական հատվածում կիրառությունների վերաբերյալ քննարկմանը:
«Նմանատիպ միջոցառումներին մասնկացությունը մեր մշտական օրակարգում է, ինչը հնարավորություն է ընձեռում ներկայացնելու Հայաստանի ներուժը՝ որպես գիտելիքի կենտրոն և ընդգծելու երկրի առանցքային դերն ու նշանակությունը տարածաշրջանում բլոկչեյն տեխնոլոգիայի զարգացման հարցում։ 2019 թվականը մեր երկրում ոլորտի համար առանձնահատուկ ակտիվ եմ կանխատեսում», – ասել է Առուշանյանը:
Համաժողովի երկրորդ օրը՝ նոյեմբերի 24-ին, «Next Industrial Revolution» խորագրով պանելային քննարկման ընթացքում նա իր տեսակետն է ներկայացրել զարգացող տնտեսություններում բլոկչեյն տեխնոլոգիայի ներդրման, նոր շուկաների ձևավորման հնարավորությունների մասին։ Քննարկման խոսնակների շարքում էին նաև Էսկո Ահոն (Ֆինլանդիայի նախկին վարչապետ), Բեն Բաներջին (InnMind, Շվեյցարիա) և Ասիլբեկ Դավլետովը (Աստանա Ֆինանսական Կենտրոն, Ղազախստան):
Իսկ միջոցառման շրջանակում կայացած ստարտափների` ներդրողներին ներկայացման մրցույթի արդյունքում էլ հաղթող է ճանաչվել հայկական CryptoNDX նախագիծը, որը ներկայացնում էր ընկերության ղեկավար Արթուր Ասլանյանը։ Ստարտափի հաղթանակը հիմնավորեց բլոկչեյն տեխնոլոգիայով աշխատող հայկական նախագծերի մրցունակությունը միջազգային հարթակում։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո