fbpx
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Հայաստանից ներկայացված ստարտափ նախագիծը՝ Օքսֆորդի «Ստեղծարար միտք» ծրագրի հաղթող

Բրիտանիայի Օքսֆորդ քաղաքում անցկացվել է «Ստեղծարար միտք» բարձրագույն կրթության ձեռներեցության ծրագրի առաջին տարվա ամփոփիչ համաժողովը: Համաժողովի ընթացքում հայտնի են դարձել Բրիտանական խորհրդի կազմակերպած «Մեծ գաղափարների մարտահրավեր» (Creative Spark Big Idea Challenge) մրցույթի  եզրափակիչ փուլի մրցանակակիրները, որոնք ներկայացնում էին Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը և Ուկրաինան:

Մրցույթին մասնակցած միջազգային 9-ը թիմերից «Սոցիալական ազդեցություն» անվանակարգում մրցանակակիր է ճանաչվել Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի «ԳրինԴոմ» (GreenDom) թիմը: Իր ստարտափ գաղափարը իրագործելու համար թիմը կստանա 3000 ֆունտ ստերլինգ գումարի դրամաշնորհ, ինչպես նաև մենթորություն Լոնդոնի Մետրոպոլիտեն համալսարանի կողմից:

2018 թվականի սեպտեմբերի 4-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Բրիտանական Խորհրդի միջև կքնվել էր համագործակցության հուշագիր, որի շրջանակում ՀՀ 6 բուհեր հնարավորություն ստացան ստեղծարար ոլորտի ու ձեռնարկատիրական կրթության զարգացմանն ուղղված ծրագրեր իրականացնել:

Արդյունքում՝ Բրիտանական խորհրդի կազմակերպած «Մեծ գաղափարների մարտահրավեր» մրցույթին Հայաստանից ներկայացվել էր 43 ստարտափ նախագիծ, որոնցից ազգային հաղթող էր ճանաչվել ԵՊԼՀ «ԳրինԴոմ» թիմը: