-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Հայաստանի Ստարտափ Ակադեմիան հայտարարում է այս տարվա աշնանային ծրագրի դիմում-հայտերի ընդունման փուլի մեկնարկի մասին։ Հայաստանի Ստարտափ Ակադեմիան արդեն աշխատել է ավելի քան 70 ստարտափների հետ նախորդ շրջափուլերի ընթացքում, որոնցից 52-ը հաջողությամբ ավարտել է ծրագիրը։ Նախաաքսելերացիոն ծրագրի մասնակիցներն արդեն իսկ կարողացել են ներգրավել ավելի քան 1,5 մլն․ դոլար վենչուրային կապիտալ և գրանտային ծրագրերից։ Ինչպես հաև հաղթանակներ են գրանցել այս տարի Երևանում կայացած WCIT համաժողովի և Index Ventures Tech Summit-ի ընթացքում։
Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 11-ն է։ Դիմելու համար անհրաժեշտ է անցնել հղումով։
12-շաբաթյա ծրագրի ընթացքում աշխատանքը կտարվի յուրաքանչյուր ստարտափի կարիքների վրա հիմնված ռազմավարությամբ։ Ծրագիրը ներառում է գիտելիքների փոխանակման դասընթացներ, մենթորների հետ անհատական աշխատանք, փիչինգ պրակտիկա և այլն: Մասնակից ընկերությունները Ակադեմիայի թիմի կողմից հասանելիություն կստանան շփման մեծ ցանցին, նաև վարչական, իրավական և բիզնեսի զարգացման հարցերի վերաբերյալ աջակցություն:
Հայաստանի Ստարտափ Ակադեմիան Catalyst հիմնադրամի նախագիծ է, որը նպաստում է հեռանկար ունեցող հայկական ստարտափների առաջընթացին, իր նորարարական ուսումնական պլանով և յուրօրինակ մենթորությամբ աջակցվում է EU4Business նախաձեռնության ներքո իրականացվող EFSE Entrepreneurship Academy (Ձեռնարկատիրության ակադեմիայի) կողմից։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո