-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբը (AICA) հայտարարել է միանգաից երկու հայկական ստարտափում ներդրումներ կատարելու մասին։ Հայաստանից և արտասահմանից բիզնես հեշտակները ներդրումներ են կատարել Embry Tech և Illuria Securities ընկերություններում։
Embry Tech-ը մշակում է քաշի կառավարման համար նախատեսված նոր սերդնի սմարթ սարք, որը թույլ է տալիս տեղեկանալ քաշի ավելացման մասին, հայտնում դրա փոփոխությունների մասին՝ անհատապես վերլուծելով օգտատերերի ակտիվությունը։ Ինչպես նաև, սմարթֆոնի հավելվածով քաշը պահպանելու կամ նվազեցնելու համար սննդակարգի վերաբերյալ խորհուրդներ է տալիս։
Illuria securities-ը տեղեկատվական անվտանգությունն ապահովող ավտոմատացված համակարգ է, որը թույլ է տալիս բացահայտել և չեզոքացնել կիբեր-հարձակումները։
Հայտարարությունում նշվում է, որ այժմ բանակցություններ են վարում ևս մի քանի ստարտափներում ներդրումներ կատարելու ուղղությամբ։ Վերջին 8 ամիսների ընթացքում AICA ներդրողներն արդեն երեք ստարտափներում ներդրումներ են արել։ Դրանք են՝ Omega Coding-ը, Embry Tech-ը և Illuria Securities-ը։
Angel Investor Club of Armenia is delighted to announce about the recent investments made by its Angel Investors. Our…
Gepostet von AICA am Mittwoch, 19. Juni 2019
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո