Հայաստանի պատվիրակությունը Տոկիոյում մասնակցել է World Smart Energy Week-ին - VNews

Հայաստանի պատվիրակությունը Տոկիոյում մասնակցել է World Smart Energy Week-ին

photo2 - Հայաստանի պատվիրակությունը Տոկիոյում մասնակցել է World Smart Energy Week-ին

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներկայացուցիչներն Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հրավերով փետրվարի 26-28-ը Տոկիոյում մասնակցել են World Smart Energy Week 2020-ին:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը Հայաստանում Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ քննարկում է Ինժեներական քաղաքի հետ հնարավոր համագործակցության ծրագրերը: Այս առումով, որպես համագործակցության առաջնային ոլորտ նշվում է էներգետիկայի ոլորտը, որտեղ արհեստական բանականությունը և խելացի լուծումները կարող են հավելյալ արժեք ստեղծել:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ծրագրերի ղեկավար Ամալյա Եղոյանը, ով հայաստանյան պատվիրակության կազմում Տոկիո էր մեկնել, նշում է, որ այցը շատ կարևոր էր հատկապես ասիական երկրների հետ համագործակցություն հաստատելու և էներգետիկայի ոլորտում խելացի լուծումներ ներառելու հնարավորությունները քննարկելու առումով: Տոկիոյում խոսվել է նաև ճապոնական համալսարանների հետ համագործակցության մասին, որտեղ էներգետիկայի ոլորտում կան համապատասխան ֆակուլտետներ:

«Կարծում ենք, որ այդ համագործակցությունը պետք է սկսել հենց համալսարաններից: Չափազանց կարևոր է Տոկիոյի և Հայաստանի հետազոտական ինստիտուտների և համալսարանների մասնակցությամբ միասնական ծրագրեր իրականացնելու համար համագործակցության հաստատումը, ինչպես նաև Ասիական զարգացման բանկի աջակցությամբ փորձի փոխանակման նոր հնարավորությունների ստեղծումը: Անհրաժեշտ է գտնել մասնավոր և հանրային ոլորտից համապատասխան գործընկերներ, մեծ խաղացողներ»,- նշում է Ամալյա Եղոյանը:

Հայաստանյան պատվիրակությունը Տոկիոյում հանդիպումներ է ունեցել Ճապոնիայում ՀՀ դեսպանի, ԱԶԲ ինստիտուտի ներկայացուցիչների, բանկի Ճապոնիայի ներկայացուցչի հետ: ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջազգային ծրագրերի պատասխանատուն, ով ևս ընդգրկված էր պատվիրակության կազմում, իր հերթին ներկայացրել է ոլորտում նախարարության առաջնահերթությունները, հավելելով, որ նախարարությունը կարևորում է տեխնոլոգիական ներուժի ապակենտրոնացումը դեպի ոչ տեխնոլոգիական, բայց Հայաստանի համար գերակա ճանաչված ոլորտներ:


Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարացրել է

AITC կենտրոնի առցանց դասերը կարանտինի օրերին կօգնեն ձեռք բերել նոր մասնագիտացում

Հայաստանի պատվիրակությունը Վարշավայում մասնակցել է Perspektywy Women in Tech Summit 2019-ին

Ինքնավար մեքենաների համար հայկական ընկերության մշակած լուծումը դուրս է գալիս միջազգային շուկա

Բարձր տեխնոլոգիաների միջոցով մարզերի զարգացման ծրագիրն ընդլայնվում է

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը մասնակցել է Շանհայի «Փուցզյան» ինովացիոն համաժողովին

Ամփոփվել է Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նորարար գաղափարների մրցույթը

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի պատվիրակության այցը Սան Ֆրանցիսկո (լուսանկարներ)

ԵՊՀ-ի և Սան Խոսեի պետական համալսարանի դասախոսները համատեղ կրթական ծրագիր են մշակում

Պոլիտեխնիկական համալսարանը և Ռատգերսի համալսարանը կհամագործակցեն

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը ու Ռուանդայի Smart Africa կենտրոնը կհամագործակցեն

Հայաստանն ու Եթովպիան կհամագործակցեն բարձր տեխնոլոգիաների ոլորտում

Տավուշի մարզում ՏՏ ոլորտի զարգացմանը միտված կրթական ծրագիր է մեկնարկում

Վայոց Ձորի մարզում ՏՏ ոլորտի զարգացմանը միտված ծրագիր է մեկնարկում

Հայտնի են STEP ծրագրի «Գաղափարից դեպի բիզնես» մրցույթի հաղթղները

Եվս մեկ միջազգային ինժեներական ընկերություն մուտք գործեց Հայաստան